Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Ամանորի նախաշեմին Արմսվիսբանկը և Բանկի աշխատակիցները ամանորյա հրաշք են պարգևել Սահմանամերձ Մովսես գյուղի երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին և խոցելի խավի երեխաներին:
Մասնավորապես՝
1. Սիրիահայ անապահով 21 ընտանիքի տրամադրվեցին նվեր քարտեր,
2. World Vision-ի Secret Santa ծրագրի շրջանակներում 25 անապահով և խոցելի ընտանիքների երեխաներ ստացան իրենց նվերները,
3. Սահմանամերձ Մովսես գյուղի 54 երեխա ունեցավ իր երազած նվերները, բացի այդ գյուղի մշակույթի տանը Բանկի կողմից նվիրաբերվեց համակարգիչ, ձայնային տեխնիկա, գրենական պիտույքներ, գրքեր:
Արմսվիսբանկը մշտապես կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նշանակությունը և աջակցության կարևորությունը ու փորձում հնարավորինս ուրախություն և ժպիտ պարգևել դրա կարիքն ունեցող անձանց:
Բոլոր իրադարձությունները