Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

20.03.2019

Բանկի նվիրաբերությամբ սահմանամերձ Մովսես համայնքի ներքին թաղամասի ջրագիծը, որը երկար ժամանակ կտրված էր ջրամատակարարումից, վերականգնվել է:

550 մետր երկարությամբ ջրագիծը լիովին փոխվել է նոր խողովակներով և այսօր համայնքի բնակչությունն արդեն օգտվում է ջրամատակարարումից:

Բանկն իրագործեց հերթական կարևոր սոցիալական աջակցությունը և երջանկություն նվիրեց դրա կարիքն ունեցողներին:

Միաժամանակ, Մովսեսի գյուղապետն ու բնակիչները հայտնեցին իրենց շնորհակալությունը Բանկին, Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին և Բանկի ողջ անձնակազմին`այդքան երկար սպասված ջրագիծն կյանքի կոչելու համար:


Բոլոր իրադարձությունները