Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Ավանդույթի համաձայն, Ամանորի նախաշեմին Արմսվիսբանկը և Բանկի աշխատակիցներն Ամանորյա տոն պարգևեցին Շիրակի մարզի սահմանամերձ Հայկաձոր և Գառնառիճ գյուղերի 93 երեխաներին՝ ի կատար ածելով նրանց նամակներում նշված բոլոր ցանկությունները:
Նմանատիպ նախաձեռնությունները բանկում կրում են շարունակական բնույթ, որին անհամբերությամբ սպասում են բոլոր աշխատակիցները: Այն հնարավորություն է տալիս համախմբել ուժերը շատ կարևոր ու բարի նախաձեռնության շուրջ՝ ջերմություն ու ժպիտ պարգևելով մեր համերկրացիներին, մեր խելացի երեխաներին, ովքեր ապրում են հեռավոր գյուղերում:
Արմսվիսբանկը մշտապես կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նշանակությունը և աջակցության կարևորությունը ու փորձում հնարավորինս ուրախություն և ժպիտ պարգևել դրա կարիքն ունեցողներին:
Բոլոր իրադարձությունները