Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ և ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ և ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ

25.05.2020

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 23-ին ԱՐՄՍՎԻՍ-ԲԱՆԿ-ը 24 հատ աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին, որտեղ տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ հնարավորություն են ունենում ծանոթանալ մեր ազգային պատմամշակութային արժեքներին: Աուդիոգիդերի օգտագործումը թույլ է տալիս այցելուին ինքնուրույն մի քանի լեզուներով ծանոթանալ թանգարանի ներկայացված պատմամշակութային արժեքների պատմությանը: Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։

Բացի այդ, Բանկը թանգարարանին նվիրեց մեքենաների մուտքը դեպի թանագարան փակող ժամանակակից ինքնակառավարվող արգելափակոց:

«Հայտնում ենք մեր շնորհակալությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին և նրա Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին թանգարանին նմանատիպ նշանակալի աջակցության համար: Աուդիոգիդերն էապես կբարելավեն մեր այցելուներին մատուցվող ծառայությունների որակը և, առհասարակ, կնպաստեն թանգարանի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը: Մեզ համար առավել կարևորվում է աուդիոգիդերի կիրառումը հատկապես համավարակի պայմաններում այցելուների անվտանգության ապահովման տեսանկյունից: Միաժամանակ, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նվիրաբերած ինքնակառավարվող արգելափակոցի համար, որը մեր աշխատանքները դարձնում է առավել հարմարավետ և ներկայանալի»,- հայտնեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Միևնույն ժամանակ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը պարոն Միքայել Բադալյանի կողմից պարգևատրվեց «Էրեբունի 50» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:

«Մեզ համար կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացնում ենք սեփական մտահղացմամբ և մեծ պատասխանատվությամբ, որպեսզի մեր փոքր ներդրումն ունենանք մեր մշակութային օջախների զարգացման գործում: Շնորհավորում ենք և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր թանգարաններին աջակցել մեր հնարավորությունների սահմաններում այնպես, որ կարողանան մեր ազգային, մշակութային և պատմական արժեքներն այցելուներին ներկայացնել ըստ արժանվույն՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Միաժամանակ շնորհակալ եմ հուշամեդալի համար և նշեմ, որ այն պարտավորեցնող է։»,- հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է և իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: Դեռևս մեկ շաբաթ առաջ Բանկի կողմից նվիրաբերվեցին 72 հատ ռադիոգիդեր Մատենադարանին:


Բոլոր իրադարձությունները