Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը

12.06.2020

Հունիսի 11-ին տեղի ունեցավ Ընթերցանության ստեղծագործական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը։ Գրքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը մեծացնելու, դպրոցականների առօրյան հարստացնելու նպատակով կազմակերպված մրցույթն իրականացրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ: Արմսվիսբանկը հանդես է եկել, որպես մրցույթի հովանավոր:

Մրցույթի 3-5-րդ և 6-9-րդ դասարանների շրջանում առաջին երեք տեղը զբաղեցրած 6 դպրոցականներին Բանկը նվիրեց ժամանակակից պլանշետներ։

Բանկը միշտ կարևորում է կրթական, մշակութային ու սոցիալական կարևոր նախաձեռնություններին աջակցելը և իր 15-ամյակին նվիրված մշակութային, սոցիալական և կրթական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների և հովարավորությունների միջոցառումների շարք: Կրթությունը մեծ ուժ ունի և դրա դերն ամեն օր մեծանում է: Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին ու հաղթողներին, շնորհակալություն հայտնում ուսուցիչներին ու ծնողներին, ովքեր մեծ ներդրում ունեն երեխաների կրթության գործում և երեխաների մեջ սերմանում են սեր կրթության հանդեպ, որը լինելու է լավ ապագայի կարևոր հիմնաքարերից:


Բոլոր իրադարձությունները