Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կարևորում է որակյալ դպրոցական կրթության դերը պետության և տնտեսության զարգազման գործում, հատկապես՝ ամբողջ աշխարհում տիրող անորոշ համաճարակային իրավիճակում, որը կարող է ստիպել նորից անցում կատարել հեռավար ուսուցման համակարգին: Արձագանքելով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության առաջարկին, Բանկը Գյումրու սոցիալապես անապահով հաշմանդամ ընտանիքներից 10 երեխաների սեպտեմբերի 4-ին նվիրեց համակարգիչներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, քաղցրավենիք և որոշակի գումար` նոր ուսումնական տարվան պատրաստվելու համար։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մշտապես կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նշանակությունը և աջակցության կարևորությունը ու փորձում հնարավորինս ուրախություն և ժպիտ պարգևել դրա կարիքն ունեցողներին:
Բոլոր իրադարձությունները