Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ և ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ և ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

14.09.2020

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին, հանդես գալով սեփական հերթական նախաձեռնությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 48 ռադիոգիդ և 30 աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարանին, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։

Ամեն տարի Հայոց ցեղասպանության թանգարանը սպասարկում է ավելի քան 100.000 այցելուի, որոնց ճնշող մեծամասնությունը օտարերկրացիներ են, ովքեր ցանկություն են հայտնում ծանոթանալու ցուցադրությանը: Աուդիոգիդերի գործածությունը հնարավորություն կտա ներկայացնելու բազմալեզու և ավելի ընդարձակ տեղեկատվություն՝ առաջիկա տարիներին ապահովել նմանով տեղեկատվության մատուցումն առնվազն չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ինչպես նաև, հնարավորության պարագայում՝ գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն և այլ լեզուներով:

«Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Բանկը կարևորում է մեր երկրի թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցված լինելը», - նշել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանն իր շնորհակալությունը հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին և պարոն Մաչանյանին նման կարևոր նախաձեռնության համար՝ նշելով, որ աուդիոգիդերի և ռադիոգիդերի նվիրատվությունը մաս է կազմում թանգարանի տեխնիկական վերազինման ու արդիականացման գործընթացի՝ միաժամանակ նպաստելով թանգարանային ընդունելությունների որակի բարձրացմանը:

Ի նշան երախտագիտության՝ պարոն Գևորգ Մաչանյանը ՀՑԹԻ հիմնադրամի կողմից պարգևատրվեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:

Աուդիոգիդերի և ռադիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում թանգարան այցելուներին պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է և իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: 2020 թվականի ընթացքում Բանկի կողմից նվիրաբերվել են նաև 72 հատ ռադիոգիդ սարքեր Մատենադարանին, 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին:


Բոլոր իրադարձությունները