Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ- Ի ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ- Ի ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

18.09.2009
2009թ. Սեպտեմբերի 17-ին ժամը 13:00-ին տեղի ունեցավ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ նորակառույց շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ  վարչապետը, ՀՀ ԿԲ նախագահը, ԼՂՀ վարչապետը, և այլ պաշտոնատար անձինք:
Նոր շենքը հանդիսավորությամբ օրհնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները:
Բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը աշխատակիցներին և ներկաներին շնորհավորեց նորակառույց  շենքի բացման կապակցությամբ:
ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանը նշեց, որ Բանկի մի շարք առաջարկություններ արժեթղթերի շուկայի բարելավման վերաբերյալ արդեն իսկ ընդունվել և իրականացվել են ՀՀ ԿԲ-ի կողմից: ՀՀ Վարչապետը հույս հայտնեց նաև, որ Բանկը կլինի ոլորտի առաջատարներից մեկն ու կնպաստի արժեթղթերի շուկայում բարեփոխումների իրականացմանը:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ թեև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը վերջերս է հայտնվել ՀՀ ֆինանսական շուկայում, սակայն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում ֆինանսական համակարգում. ««ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն առանձնանում է միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններով` ներդրումային, կորպորատիվ և փրայվիթ»: Ա. Ջավադյանը նշեց, որ նույնիսկ հաշվի առնելով ֆինանսական ճգնաժամի մարտահրավերները, օգոստոսի 1-ի դրությամբ բանկի միջին տարեկան ակտիվների աճը կազմել է 30%:
Կարդացեք ավելին..

Բոլոր իրադարձությունները