Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՇԱՎԸ ԴԵՊԻ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՇԱՎԸ ԴԵՊԻ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐ

09.10.2013
<<Արմսվիսբանկ>> ընտանիքի 2013թ-ի երկրորդ ուրախ և աշնանային արշավը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ից 15-ը գեղատեսիլ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Արշավի ընթացքում Բանկը այցելեց պատմամշակույթային նշանավոր կենտրոն` Գոշավանք վանական համալիր, և վանահոր օրհնանք լսելուց հետո, ոտքով ճանապարհ ընկավ դեպի բնության գողտրիկ անկյուն` Գոշի լիճ: Հաջորդ առավոտ բանկը ճանապարհ ընկավ դեպի Դիլիջանի հաջորդ մշակութային կենտրոն` Հաղարծինի վանք: Արշավի վերջին կանգառը Սևանի թերակղզում էր:
Ինչպես Բանկի բոլոր նախորդ արշավները, այս արշավը ևս մեկ անմոռանալի էջ ավելացրեց բանկի արշավների պատմության գրկում և ևս մեկ անգամ ապացուցեց, որ <<Արմսվիսբանկ>> մեծ ընտանիքի անդամները ոչ միայն միասին աշխատում են, այլև միասին ուրախ հանգստանում:

Աշխատակիցների տպավորություններն արշավի մասին

Որպես նոր աշխատակից առաջին անգամ մասնակցեցի Արմսվիսբանկի կողմից կազմակերպված արշավին, որի ընթացքում հասկացա, որ Բանկի անձնակազմը ոչ միայն պրոֆեսիոնալ է՝ այլ նաև ջերմ ու ընկերասեր:

Գևորգ Ներսիսյան, Վարկային վերլուծաբան

Գործընկերներիս հետ միասին վայելեցինք երկու հիասքանչ օր բնության ամենագողտրիկ անկյուններից մեկում: Նոր լիցքեր ու վառ հիշողություններ ստացած՝ հասկացա, որ Գոշավանքից Գոշի լիճ որ բարձրացանք, ամեն բարձունք էլ կհաղթահարենք:

Լիլիթ Գրիգորյան, Բիզնեսի զարգացման գծով կառավարիչ

Դիլիջանի արշավն այնքան լավ անցավ, որ ես վերապրեցի իմ մանկության ջերմ հուշերը, զգացի մանկությանս անուշ բույրը:

Միհրան Գալստյան, Իրավաբանական բաժնի պետ

Հերթական անգամ համոզվեցի, որ մեր թիմը ինչպես կենսուրախ և ակտիվ է աշխատանքում, այնպես էլ մնացած, ոչ պակաս կարևոր ասպարեզներում՝ քեֆ, ուրախություն, վոկալ, պարարվեստ և այլն…

Գրիգոր Հովհաննիսյան, Վարկավորման դեպարտամենտի տնօրեն

Բոլոր իրադարձությունները