Իրադարձություններ
ՎԶԵԲ-Ը ԱՄՓՈՓԵԼ Է ԻՐ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 25 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՎԶԵԲ-Ը ԱՄՓՈՓԵԼ Է ԻՐ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 25 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

19.02.2014
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կարևորելով աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը, հպարտությամբ տեղեկացնում է, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից կազմակերպվող EBRD e-learning ծրագրում ներգրավված Բանկի աշխատակիցներից թվով 5 հոգի, հանձնելով 7 մոդուլից բաղկացած քննությունները, ընդգրկվել են 2013թ. EBRD մրցանակաբաշխության լավագույն 25 մասնակիցների շարքում: Ընդ որում, Բանկի աշխատակիցներից՝ մեկը, որպես լավագույն առաջադիմությամբ ուսանողի հրավերք ստացավ և մասնակցեց ս.թ. փետրվարի 10-11-ը ք. Մոսկվայում «Առևտրի և արտահանման ֆինանսավորումը. ՌԴ և Եվրասիա» կոնֆերանսի շրջանակներում կայացած մրցանակաբաշխությանը և արժանացավ իտալական Բանկերից մեկում մեկ շաբաթ ժամկետով վերապատրաստման դասընթացի իրավունքի, իսկ մյուսը՝ շահեց I pad:

Բոլոր իրադարձությունները