Իրադարձություններ

ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՖՈՐՈՒՄ

07.05.2014

Շվեյցարիայի առևտրաարդյունաբերական պալատի (ԱՊՀ երկրներ) և «Հայ-շվեյցարական գործարարության զարգացման միության» կողմից, «Արմսվիսբանկ» ՓԲԸ հովանավորության ներքո, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կազմակերպվեց գործարար ֆորում՝ շվեյցարական 70 ընկերությունների ղեկավարների, ինչպիսիք են՝ “ABB”, “UBS Bank”, “Swiss Watchmaking Federation”, հայ և շվեյցարացի պետական գործիչների, Շվեյցարիայի տուրիզմի և տնտեսական գործերի քարտուղարության, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանի մասնավոր գործարար հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի ելույթներն ուղղված էին Հայաստանում Շվեյցարական կազմակերպությունների կողմից ներդրումների ներգրավմանը: Ամփոփիչ խոսքում «Ֆրանկ Մյուլլեր Գրուպ Ուոթչլենդ» ընկերության Նախագահ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահ Վարտան Սիրմակեսը քաջալերեց Շվեյցարիայի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կատարել ներդրումներ Հայաստանում՝ հետևելով «Ֆրանկ Մյուլլեր Գրուպ Ուոթչլենդ»-ի հաջող փորձին: Վարտան Սիրմակեսը նաև հայտնեց Հայաստանում ներդրում կատարելու պատրաստ ընկերությունների հետ համագործակցության պատրաստակամության՝ նաև համատեղ ներդրման հնարավորության վերաբերյալ:

Բոլոր իրադարձությունները