Իրադարձություններ
 «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»--ԻՆ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 11 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»--ԻՆ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 11 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

16.07.2014
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 11–րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Որպես Շուկա ստեղծող` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:
Լինելով ՀՀ բանկային համակարգում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար բանկերից մեկը` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 2014թ. հունիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում իրականացրել է այդ պարտատոմսերի տեղաբաշխումը: Հիշեցնենք, որ Ազգային Հիփոթեքային Ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են 1,200,000,000 (մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով,  10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 60 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 12% եկամտաբերությամբ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824%, իսկ սահմանային եկամտաբերությունը՝ 11.9998%: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,597,801,450.00  (երկու միլիարդ հինգ հարյուր իննսունյոթ միլիոն ութ հարյուր մեկ հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

Բոլոր իրադարձությունները