Իրադարձություններ
ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԼԱՍՏԻՎԵՐ

ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԼԱՍՏԻՎԵՐ

08.08.2014

<<Արմսվիսբանկ>> ընտանիքի 2014թ-ի արկածներով լի ամառային  առաջին  քայլարշավը տեղի ունեցավ Հուլիսի 27-ին՝ Վարդավառի օրը, դեպի բնության գողտրիկ մի անկյուն՝ գեղատեսիլ Լաստիվեր: Իջևանից  քիչ հեռու գտնվող Ենոքավան գյուղից սկսեցինք մեր հետաքրքիր քայլարշավը: Ամբողջ ճանապարհը լեցուն էր Վարդավառի ուրախ խաղերով: Գեղեցիկ և  սաղարթախիտ կանաչի միջով, թռչունների հաճելի դայլայլի ներքո քայլում էինք դեպի  «Խաչաղբյուր» գետի ափ: Հեքիաթային Լաստիվերը գրկաբաց սպասում էր բոլորիս՝ իր հյուրընկալ տնակներում: Անտառային կանաչն ու արագահոս գետակը, շառաչող ջրվեժը, անտառային տնակներն ու զրուցարանները,  ակտիվ արշավականների անհագ ցանկությունը բացահայտելու Հայաստանյան ևս մի հրաշալիք, ինչպես նաև անցկացնելու գունավոր մի օր գործընկերների հետ միասին կդառնան արշավի անբաժան մասնիկներից: Ետադարձի ճանապարհին այցելեցինք նաև հետքրիստոնեական շրջանի ժայռապատկերներով լի  «Լաստիվեր» քարանձավ:

Քայլարշավն էլ ավելի մտերմացրեց և ջերմացրեց <<Արմսվիսբանկ>> մեծ բանկային ընտանիքի՝ արդեն իսկ ջերմ ու մտերմիկ հարաբերությունները:

Աշխատակիցների տպավորություններն արշավի մասին.

Նախ ասեմ, որ երևի թե մեր անձնակազմի ամենադժվար արշավն էր, որը անցավ շատ հետաքրքիր ու շատ ջերմ մթնոլորտում:

Թեև ճանապարհը հեշտ չէր, կարողացանք ուրախ տրամադրությամբ անցնել այն, իսկ ուրախ տրամադրության հիմքը մեր անձնակազմի մտերիմ լինելն էր:
Քանի որ անձնակազմում ունեինք նորեկներ, ինձ համար արշավը հանդիսացավ առիթ նրանցից ոմանց բացահայտման համար, նրանց այլ միջավայրում ճանաչելու հնաավորություն տվեց: Եվ ուրախալի է, որ անձնակազմը համալրվել է ուրախ մարդկանցով:

Ա. Յուզբաշյան, Ձևակերպումների և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ

 

Այդքան երկար ու բարդ ճանապարհը այնքան շուտ անցանք: Անմոռանալի, հաճելի, հետաքրքիր ժամանց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ԸՆՏԱՆԻՔԻՍ հետ:

Վ. Ալեքսանյան, Վարկավորման բաժնի վերլուծաբան

 

Հրաշք արշավ... Հրաշալի մարդկանց հետ:

Կ. Մարտիրոսյան, Ներդրումային դեպարտամենտի ֆինանսական վերլուծաբան

 

Հիանալի, միևնույն ժամանակ աննկարագրելի օր էր ինձ համար արշավը, ուրախ ժամանց անցկացրեցի հաճելի մարդկանց հետ:

Ա. Վարդանյան, ՏՏ դեպատտամենտի մասնագետ

 

Քանի որ ես արշավների և extrim-ի մեծ սիրահար եմ, ինձ համար շատ ուրախ ու հետաքրքիր քայլարշավ էր..

Ժ. Այվազյան Համադրման բաժնի ավագ մասնագետ

 

Հիանալի նախաձեռնություն էր՝ հագեցած հրաշալի տպավորություններով ու դրական լիցքերով:

Ա. Մանուկյան, Համադրման բաժնի մասնագետ

Բոլոր իրադարձությունները