Իրադարձություններ
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ--ԻՆ <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ  ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 12 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ--ԻՆ <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 12 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.10.2014

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ին շնորհվել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 12–րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: ՈՒնենալով Շուկա ստեղծողի կարգավիճակ` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:

Լինելով ՀՀ բանկային համակարգում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար բանկերից մեկը` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 2014թ. հոկտեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում իրականացրել է այդ պարտատոմսերի տեղաբաշխումը: Հիշեցնենք, որ Ազգային Հիփոթեքային Ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7978%, իսկ սահմանային եկամտաբերությունը՝ 9.92%: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,385,000,000.00 (երկու միլիարդ երեք հարյուր ութսունհինգ միլիոն) ՀՀ դրամ, որը գրեթե 2,4 անգամ գերազանցել է առաջարկվող ծավալը:


Բոլոր իրադարձությունները