Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ի ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ի ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

08.12.2014

Ավարտվել է ՀՀ Ֆինանսաբանկային համակարգի ընկերությունների միջև մինի-ֆուտբոլի XVII առաջնությունը:

Հպարտությամբ հայտնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի թիմը զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը: Թիմային ուժեղ ու մարտական ոգով համակված մեր ֆուտբոլիստները հինգ խաղ անընդմեջ հաղթանակներ տանելով մրցաշարում արժանացան նաև <Բարձրակարգ թիմ, բարձրակարգ ֆուտբոլ> անվանակարգին, ինչպես նաև` <Լավագույն թիմի ավագ>, <Լավագույն խաղացող>, <Լավագույն դարպասապահ> տիտղոսներին:

Մեկ ամիս անընդմեջ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ֆուտբոլային թիմը համախմբեց ողջ անձնակազմին` պարգևելով իր երկրպագուներին աննկարագրելի գեղեցիկ ու ոգեշնչող խաղեր: Հավելենք նաև, որ մրցաշարում <Լավագույն երկրպագու> անվանակարգում ևս հաղթող ճանաչվեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցներից մեկը:


Բոլոր իրադարձությունները