Իրադարձություններ
ՎԶԵԲ-Ը ԱՄՓՈՓԵԼ Է ԻՐ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 25 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՎԶԵԲ-Ը ԱՄՓՈՓԵԼ Է ԻՐ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 25 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

27.03.2015

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ը, ներգրավված լինելով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) և Առևտրի միջազգային պալատի (ICC) կողմից կազմակերպվող Trade Finance e-learning շարունակական ծրագրում 2014թ. շրջանավարտների շրջանում, այս տարի ևս գրանցեց բարձր ցուցանիշ. EBRD Trade Finance մրցանակաբաշխության լավագույն 25 մասնակիցների շարքում Բանկի աշխատակիցներից մեկը, որպես գերազանց առաջադիմությամբ ուսանող, զբաղեցրեց պատվավոր 6-րդ տեղը և նրան հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու վերապատրաստման դասընթացի Վիեննայում:

Հավելենք նաև, որ 2014թ. կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տարեկան ժողովին, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ին՝ միակը հայաստանյան Բանկերի շրջանում, շնորհվեց գերազանց առաջադիմության հավաստագիր առևտրի ֆինանսավորման ծրագրում ունեցած ակադեմիական բարձր ցուցանիշների համար:


Բոլոր իրադարձությունները