Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»  ԱՓԲԸ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԱՓԲԸ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

25.03.2016

Սույն թվականի մարտի 24-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ՀՀ արտահանողներին՝ նախաարտահանման գործընթացում, ինչպես նաև հետաձգված վճարման պայմանով արտահանումների պարագայում ՀԱԱԳ-ի կողմից թողարկված ապահովագրական վկայագրի ապահովությամբ ֆինանսավորման նպատակով:

Հարկ է նշել, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դեռևս 2015թ-ի երկրորդ կեսին առաջինը ՀՀ բանկային համակարգում ՀԱԱԳ-ի կողմից թողարկված վկայագրի ապահովությամբ ֆինանսավորել է իր հաճախորդների ավելի քան 30 արտահանման գործարք՝ շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով:

Ավելին, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ակտիվորեն համագործակցելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ՎԶԵԲ (EBRD), Ասիական Զարգացման Բանկ (ADB), Առաջատար Ֆակտորինգային կազմակերպությունների միջազգային ցանցի (FCI) և այլն, իր հաճախորդներին առաջարկում է արտահանողների ռիսկերի զսպման և արտահանումների ֆինանսավորման մի շարք ծառայություններ:


Բոլոր իրադարձությունները