Իրադարձություններ
ՍԵՄԻՆԱՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ (GSP) ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՀԱՅ-ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍԵՄԻՆԱՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ (GSP) ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՀԱՅ-ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

23.05.2016

Մայիսի 21-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ակտիվ մասնակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպվեց «Շվեյցարական արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) արտոնյալ ռեժիմը և հայ-շվեյցարական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները» թեմայով սեմինար, որին մասնակցում էին դեպի Շվեյցարիա արտահանումների իրականացմամբ հետաքրքրված գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել մասնակիցներին Հայաստանից Շվեյցարիա արտահանվող ապրանքների նկատմամբ (GSP) արտոնյալ ռեժիմի կիրառման պայմանները, մասնավորապես` արդյունաբերական արտադրանքի և մի շարք գյուղատնտեսական մթերքների մասով, որոնց նկատմամբ կիրառվում են մաքսատուրքի դրույքաչափի արտոնյալ պայմաններ, այդ թվում նաև՝ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ:


Բոլոր իրադարձությունները