Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Երևանում նոյեմբերի 14-16-ը անցկացվում է «Հայաստանի էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը, որի գործընկեր է հանդիսանում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը:
Համաժողովի ընթացքում ներկայացվելու են երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվելու բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում առկա խնդիրները:
Համաժողովին մասնակցում են տեղական և միջազգային էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ներդրողներ Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, ֆինանսական կառույցներ և այլոք:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ տնտեսության մեջ վերականգնվող էներգիայի արտադրությանն ուղղված նախագծերի ֆինանսավորման ոլորտում։ Համագործակցելով մի շարք ֆինասական և մասնավոր կազմակերպությունների հետ՝ Բանկը ֆինասավորել է վերականգնվող էներգիայի արտադրության՝ ՀԷԿ-երի և արևային կայանների բազում նախագծեր։
Բոլոր իրադարձությունները