Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
08.10.2019թ-ին Էջմիածնի 2704-ամյակին նվիրված Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստի ընթացքում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին շնորհվել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» պատվավոր կոչումը` Էջմիածին քաղաքին ցուցաբերած մշտական ուշադրության, մեծ նվիրումի և աջակցության համար:
Պարոն Մաչանյանը շնորհակալություն հայտնելով քաղաքային իշխանություններին իրեն ցուցաբերած ուշադրության համար՝ իր խոսքում նշել է, որ լինելով ծնունդով Էջմիածնից, միշտ հպարտանում է այդ փաստով և սրտանց ցանկանում է, որ Էջմիածնում լինեն լուրջ ու շարունակական դրական փոփոխություններ՝ քանի որ իր ողջ գործունեության ընթացքում նա ականատես է եղել, որ Էջմիածինը եղել է շատ լուրջ արդյունաբերական, գյուղատնտեսական և մշակութային պոտենցիալ ունեցող քաղաք: Նա վստահեցրել է, որ իր ունեցած հնարավորությունների սահմաններում պատրաստ է շարունակել աջակցել քաղաքի նախաձեռնություններին, որոնք միտված են քաղաքի հոգևոր, մշակութային ու տնտեսական կյանքի զարգացմանը:
Բոլոր իրադարձությունները