Իրադարձություններ
Համալրվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը

Համալրվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը

27.12.2019

Բանկի հետագա զարգացումն ապահովելու նպատակով համալրվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը` լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով: Տեղաբաշխվել է 2,079 հատ կամ կանոնադրական հիմնադրամի 14.25%-ի չափով լրացուցիչ բաժնետոմս, որի արդյունքում Բանկի տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր թիվը կազմել է 16,667 հատ բաժնետոմս` մեկ բաժնետոմսի անվանական արժեքը պահպանելով 600,000 ՀՀ դրամ: Բանկի կանոնադրական հիմնադրամը (անվանական արժեքը) կազմում է 10,000,200,000 ՀՀ դրամ:

Բանկի կանոնադրական հիմնադրամի փոփոխությունները սահմանված կարգով գրանցվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Լրացուցիչ թողարկված բաժնետոմսերն ամբողջությամբ ձեռք են բերվել «ՖՄՏՄ Դիստրի-բյուշն» ՍՊԸ-ի կողմից, ով դարձել է ընդհանուր բաժնետոմսերի 12.47%-ի սեփականատերը, իսկ մնացած բաժնետոմսերի՝ 87.53%-ի սեփականատերն է հանդիսանում «Էյչ-Վի-Էս Հոլդինգ» Ս.ա.ր.լ.-ն: Միևնույն ժամանակ, որպես Բանկի սովորական բաժնետոմսերի 100%-ի անուղղակի մասնակից շարունակում է հանդիսանալ շվեյցարահայ հայտնի գործարար Վարտան Սիրմակեսը:

Արդյունքում, Բանկի կանոնադրական հիմնադրամը (ներառյալ՝ էմիսիոն եկամուտը) կազմում է ավելի քան 16.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` ավելի քան 60 մլրդ ՀՀ դրամ:


Բոլոր իրադարձությունները