ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ԱՐՄԼԻԶԻՆԳԻ» ԵՎ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ» ՄԻՋԵՎ 04.03.2020
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ԱՐՄԼԻԶԻՆԳԻ» ԵՎ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ» ՄԻՋԵՎ

Ս․թ․ մարտի 3-ին «Արմենիան Լիզինգ Քամփնին»՝ ի դեմս Գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանի, և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն՝ ի դեմս Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի, ստորագրեցին համագործակցության պայմանագիր։



2019Թ-ԻՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՎՃԱՐԵԼ Է ՇՈՒՐՋ 2.9 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ 31.01.2020
2019Թ-ԻՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՎՃԱՐԵԼ Է ՇՈՒՐՋ 2.9 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ

Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած 2019թ-ի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծություների ցանկի ` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը վճարել է 2.885 մլրդ դրամի հարկեր, որոնք 2018թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 22%-ով կամ 520 մլն դրամով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականը, իսկ ՀՀ-ում գործող առևտրային բանկերի շրջանակում` 8-րդը։



ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է BANKS.AM ԿԱՅՔՈՒՄ 21.01.2020
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է BANKS.AM ԿԱՅՔՈՒՄ

Արմսվիսբանկի տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ-վարկային դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը «5 հարց ու պատասխան Արմսվիսբանկի «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի մասին» վերնագրով հրապարակվել է Banks.am կայքում:

Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԻԱՑԵԼ Է KFW-Ի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ 09.01.2020
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԻԱՑԵԼ Է KFW-Ի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ստորագրված վարկային պայմանագրի համաձայն` Բանկը միացել է KfW-ի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի երկրորդ փուլին:



Համալրվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը 27.12.2019
Համալրվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը

Բանկի հետագա զարգացումն ապահովելու նպատակով համալրվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը` լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով: Տեղաբաշխվել է 2,079 հատ կամ կանոնադրական հիմնադրամի 14.25%-ի չափով լրացուցիչ բաժնետոմս, որի արդյունքում Բանկի տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր թիվը կազմել է 16,667 հատ բաժնետոմս` մեկ բաժնետոմսի անվանական արժեքը պահպանելով 600,000 ՀՀ դրամ: Բանկի կանոնադրական հիմնադրամը (անվանական արժեքը) կազ¬մում է 10,000,200,000 ՀՀ դրամ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻԶԻ ՓԵՅ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ 18.12.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻԶԻ ՓԵՅ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

Սիրով տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և Իզի Փեյ-ի միջև կնքվել է գործակալության պայմանագիր, համաձայն որի այսուհետ հաճախորդները կարող են Իզի Փեյ վճարային համակարգով կատարել ընթացիկ, քարտային հաշիվների համալրման, վարկի և ֆակտորինգի մարման նպատակներով դրամական փոխանցումներ, ինչպես նաև օգտվել Իզի Ոալլետ էլեկտրոնային դրամապանակից:

Իզի Փեյ վճարային համակարգով դրամական փոխանցումների կատարումը հաճախորդներին կապահովի Բանկի ծառայություններից օգտվելու շրջանակում հավելյալ ճկունություն և հասանելիություն:

Իզի Փեյ վճարային համակարգով մեկ գործարքի շրջանակում հաճախորդը կարող է կատարել մինչև 100,000 ՀՀ դրամի չափով դրամական փոխանցում, որի դիմաց սահմանված է 300 ՀՀ դրամ միջնորդավճար, իսկ Իզի Ոալլետ էլեկտրոնային դրամապանակով՝ 200,000 ՀՀ դրամի չափով հաշվի և քարտի համալրման դեպքում, որի դիմաց սահմանված միջնորդավճարը կազմում է գործարքի գումարի 1%-ը և մինչև 100,000 ՀՀ դրամ վարկի կամ ֆակտորինգի մարման դեպքում, որի դիմաց սահմանված միջնորդավճարը կազմում է 300 ՀՀ դրամ:

Իզի Փեյ-ը Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում խոշոր համակարգ ունեցող ընկերություններից է, համալրված է 1600 տերմինալներով Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ 14.11.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ

Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան 1-2» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։

Նախագծի մասին հայտարարվել էր ուղիղ մեկ տարի առաջ` Նոյեմբերի 14-ին Հայաստանի Էներգետիկ շաբաթվա միջոցառումների ընթացքում։ Ֆինանսավորման և մատակարարման աշխատանքների ավարտից հետո, հուլիսին տրվել էր կայանի կառուցման մեկնարկը։ Տեղադրված դրվածքային հզորությունը կազմում է 2 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 2,2 ՄՎտ)։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ RESPONSABILITY INVESTMENTS AG ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ 24.10.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ RESPONSABILITY INVESTMENTS AG ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Արմսվիսբանկը responsAbility Investments AG ակտիվների կառավարման առաջատար կազմակերպության մասնավոր հիմնադրամներից ներգրավել է 3 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն եվրո գումարի չափով, 5 տարի մարման ժամկետով վարկային միջոցներ: Ներգրավված միջոցներն ուղղվելու են Բանկի վարկային ներդրումների ավելացմանը:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԹԵԼ-ՍԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ 17.10.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԹԵԼ-ՍԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

Սիրով տեղեկացնում ենք, որ համաձայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և Թել-Սել-ի միջև կնքված գործակալության պայմանագրի՝ այսուհետ հաճախորդները կարող են Թել-Սել-ի վճարային համակարգով կատարել ընթացիկ, քարտային հաշիվների համալրման, վարկի և ֆակտորինգի մարման նպատակներով դրամական փոխանցումներ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՉԱՆՅԱՆԻՆ  ՇՆՈՐՀՎԵԼ Է «ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄ» ԿՈՉՈՒՄԸ 08.10.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՉԱՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄ» ԿՈՉՈՒՄԸ

08.10.2019թ-ին Էջմիածնի 2704-ամյակին նվիրված Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստի ընթացքում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին շնորհվել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» պատվավոր կոչումը` Էջմիածին քաղաքին ցուցաբերած մշտական ուշադրության, մեծ նվիրումի և աջակցության համար:

Պարոն Մաչանյանը շնորհակալություն հայտնելով քաղաքային իշխանություններին իրեն ցուցաբերած ուշադրության համար՝ իր խոսքում նշել է, որ լինելով ծնունդով Էջմիածնից, միշտ հպարտանում է այդ փաստով և սրտանց ցանկանում է, որ Էջմիածնում լինեն լուրջ ու շարունակական դրական փոփոխություններ՝ քանի որ իր ողջ գործունեության ընթացքում նա ականատես է եղել, որ Էջմիածինը եղել է շատ լուրջ արդյունաբերական, գյուղատնտեսական և մշակութային պոտենցիալ ունեցող քաղաք: Նա վստահեցրել է, որ իր ունեցած հնարավորությունների սահմաններում պատրաստ է շարունակել աջակցել քաղաքի նախաձեռնություններին, որոնք միտված են քաղաքի հոգևոր, մշակութային ու տնտեսական կյանքի զարգացմանը:




Prev. 1 2 3 4 5 ... 11