Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղակացնում ենք, որ 2018թ. հունիսի 22-ին ավարտվել է մայիսի 24-ից մեկնարկած «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ձեռք բերման բաց բաժանորդագրությունը:
Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
Անվանական արժեքը ՝ 100 ԱՄՆ դոլար:
Քանակը՝ 60.000 հատ:
Թողարկման ընդհանուր ծավալը ՝ 6,000,000 ԱՄՆ դոլար, որից 700,000 ԱՄՆ դոլար անվանական ծավալով պարտատոմսերը ենթակա են գնման Շուկա ստեղծողների կողմից:
Արժեկտրոնի տոկոսադրույքը և վճարման պարբերականությունը՝ 6.5%, կիսամյակային:
Հատկանշական է, որ տեղաբաշխման ավարտի ամսաթվի դրությամբ թողարկված պարտատոմսերը ամբողջ ծավալով (6մլն դոլար) տեղաբաշխվել են: Տեղաբաշխված պարտատոմսերը ձեռք են բերվել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ այդ թվում նաև ՀՀ առևտրային բանկերի, ինչպես նաև անհատ ներդրողների կողմից:
Թողարկված պարտատոմսերի ազդագրով սահմանված բաց բաժանորդագրության ժամկետի ավարտից /հունիսի 22-ից/ հետո մեկ շաբաթվա ընթացքում Բանկը դիմելու է Բորսա` պարտատոմսերի շրջանառությունը կարգավորվող շուկայում ապահովելու նպատակով, որից հետո արդեն շուկա ստեղծողների կողմից իրականացվելու է վերոնշյալ պարտատոմսերի երկկողմանի գնանշումը:
Հարկ ենք համարում նշել նաև, որ վերոնշյալ թողարկումը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացված պարտատոմսերի տեղաբաշխման հերթական հաջող փորձն է:
Ստորև աղյուսակում ներկայացված է Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի, այդ թվում՝ արդեն մարված թողարկումների տվյալները:
Բոլոր Նորությունները