Նորություններ

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի 6 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԾԱՎԱԼՈՎ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

06.07.2018

Սույնով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում ցուցակվել է Բանկի 6 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

Բանկի SWISB8 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMSWISB28ER2) ներառում են 60,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 84 ամիս է՝ արժեկտրոնային եկամտաբերությունը 6.50% տոկոսադրույքով, որը կվճարվի կիսամյակային պարբերականությամբ:

Բանկը ներկայումս ունի ևս ցուցակված 6 կորպորատիվ պարտատոմսեր՝ տարբեր արժույթներով և եկամտաբերությամբ։


Բոլոր Նորությունները