Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

22.03.2019

Սույնով տեղակացնում ենք Ձեզ, որ 2019 թվականի մարտի 28-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում:

Պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիր/ISIN/` AMSWISB27ER4,

Պարտատոմսերի արժույթը ՀՀ դրամ,

Անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ/,

Տեղաբաշխվող պարտատոմսերի քանակը` 60,000 հատ,

Տեղաբաշխման ընդհանուր ծավալը /անվանական/` 3 միլիարդ ՀՀ դրամ /ներառյալ 400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով շուկա ստեղծողների կողմից 28.03.2019թ. կայանալիք աճուրդի ժամանակ ձևավորված միջին կշռված գնով գնման ենթակա ծավալը/:

Արժեկտրոնային եկամտաբերություն` 11.50%

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը` կիսամյակային,

Պարտատոմսերի թողարկման օր` 24.05.2018թ.

Պարտատոմսերի մարման օր` 24.05.2023թ.

Պարտատոմսերը թողարկվել են Բանկի խորհրդի 20.12.2017թ. թիվ 91-2017-1-Լ որոշման հիման վրա: Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 6,000,000,000 ՀՀ դրամ: Բանկի Տնօրինության 15 մարտի 2018 թ. թիվ 42-Լ որոշման հիման վրա 24.05.2018թ տեղաբաշխվել է ընդհանուր ծավալի կեսը` 3,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր:

Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունենալու Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ-ում, ստանդարտ փակ աճուրդի եղանակով: Հայտերի ընդունման ժամերը` 11:00 – 13:30 ընկած ժամանակահատված: Աճուրդին ներկայացվող հայտերի բավարարման առավելագույն եկամտաբերությունը սահմանված է 11.50%:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերում ներդրում իրականացնելու նպատակով, անհրաժեշտ է համապատասխան գումարները նախօրոք ապահովել հաշիվներում /մինչև 27.03.2019թ. ժամը 16:00/, տեղաբաշխման օրը տվյալ գումարների հասանելիությունը Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ-ում ապահովելու նպատակով:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը ինչպես նաև Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանները տեղադրված են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայք էջում, www.armswissbank.am հասցեով:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (37460) 757001, (37411) 757001

Ազդագիր

Ազդագրի լրացում

Պարտատոմսերի թողարկման պայմաններ


Բոլոր Նորությունները