Նորություններ

ԱՐՑԱԽ ՀԷԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ III ԹՈՂԱՐԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

06.10.2011
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ Հյուրանոցում տեղի է ունեցել ԱՐՑԱԽ ՀԷԿ-ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ III ԹՈՂԱՐԿՄԱՆԸ նվիրված միջոցառում:

2011թ.-ի հոկտեմբերի 3-ին ավարտվել է Ընկերության բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքի կիրառման ժամանակաշրջանը:

Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակում չտեղաբաշխված բաժնետոմսերը կտեղաբաշխվեն ազատ բաժանորդագրության միջոցով, հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամանակահտվածում:

III Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 3,673,926,000 դրամ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմված է 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով թվով 7,362,074 հատ հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերից: Ընկերության բաժնետոմսերը ցուցակվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային /B/ ցուցակում և գնանշվում են բորսայում համապատասխանաբար 1,060 և 1,110 ՀՀ դրամ վաճառքի և առքի գներով:

Միջոցառման շրջանակներում ելույթ ունեցան ՀՀ վարչապետ' Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ վարչապետ' Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ' Ներսես Երիցյանը, "ԱրմՍվիսԲանկ" ՓԲԸ Գործադիր տնօրեն' Գևորգ Մաչանյանը:

Բոլոր Նորությունները

Ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված էլեկտոնային հայտը:

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու
Պարտադիր դաշտերը նշված են*

   Գումարը և արժույթը *  Վարկի օգտագործման նպատակը * 
Մուտքագրեք կոդը:



Մեր մասնագետները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ` ծրագրի մանրամասն ներկայացման, լրացուցիչ տվյալների ճշտման և հայտին հետագա ընթացք տալու նպատակով: 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վարկավորման դեպարտամենտ 060-757-000 (ներքին 154,161,136, 218)