Նորություններ

ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

12.07.2011
Համաձայն Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի, ՙՀրապարակային սակարկությունների մասին՚ ՀՀ օրենքի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.03. 2011 թվականի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված ՙՀայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգ-ի, ինչպես նաև ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) Խորհրդի 11.05.2011թ. թիվ 08-2011-3-Լ որոշմամբ հաստատված ՙՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին կանոնակարգի (այսուհետ` կանոնակար) պահանջների.
  
Բանկը հայտարարում է արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ (այսուհետ` մրցույթ), Բանկի 2011, 2012 և 2013 թվականների ֆինանսատնտեսական գործունեության ամենամյա արտաքին աուդիտ իրականացնելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
•    աուդիտորական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետությունում և/կամ միջազգային ճանաչում հեղինակություն,
•    առկա է առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ (ընդ որում, 5 տարվա աուդիտորական աշխատանքի փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող (Համաշխարհային հաշվապահական տեղեկագրում հրապարակված և http://firm-rankings.vrl-financial-news.com կայքում տեղադրված ցանկում ներառված ըստ եկամտաբերության` լավագույն 10 աուդիտորական կազմակերպություններ) աուդիտորական կազմակերպությունների վրա),
•    աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման օրինակ, Էյ-Սի-Սի-Էյ« ՍԻ-Փի-Էյ« Սի-Այ-Էս-Էյ փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ վկայական,
•    աուդիտորական խմբում ներ•րավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման օրինակ, Էյ-Սի-Սի-Էյ« ՍԻ-Փի-Էյ« Սի-Այ-Էս-Էյ փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ վկայական կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում:
Մրցույթն անցկացվելու է Բանկում` ՀՀ, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 10 հասցեում:
Մրցույթի հայտերն ընդունվում են Բանկում` մինչև 2011 թվականի օգոստոսի 12-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր` մինչև ժամը 18:00, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով:
Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունների և փաստաթղթերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և լիազոր անձի կողմից ստորագրված երկու փակ ծրարներով` մեկական բնօրինակ և կրկնօրինակ: Բնօրինակի և կրկնօրինակի վրա գրվում են համապատասխանաբար ՙԲնօրինակ՚ և ՙԿրկնօրինակ՚ բառերը, միաժամանակ, մրցույթի հայտի առաջին ծրարի վրա պետք է գրվեն մրցույթի հայտի ներկայացման վայրը հասցեն, մրցույթի անվանումը, ՙմրցույթի պայմաններ՚, ՙչբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը՚ արտահայտությունները, մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա պետք է գրվեն մրցույթի հայտի ներկայացման վայրը հասցեն, մրցույթի անվանումը, ՙչբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը՚ արտահայտությունը, մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները
Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունը ներկայացնում է`
ա/ մրցույթին մասնակցելու հայտի առաջին ծրարով`
•    իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը,
•    պետական լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորական գործունեության վերաբերյալ լիցենզիայի պատճենը,
•    ՙԱուդիտորական գործունեության մասին՚ ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված հայտանիշների վերաբերյալ տեղեկանք,
•    մրցույթի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը հասցեն, հեռախոսահամարը,
•    լիցենզիայի ռեկվիզիտները,
•    աուդիտի ընդգրկման բնագավառները,
•    Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,
•    անկախ պետությունների համագործակցության և անցումային տնտեսությամբ երկրների բանկերում աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,
•    Հայաստանում կամ անկախ պետությունների համագործակցության երկրներում ներկայացուցչությունների, մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների առկայության վերաբերյալ տեղեկություն
•    աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ
•    աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները.
բ/ մրցույթին մասնակցելու հայտի երկրորդ ծրարով`
•    աուդիտորական ծառայության մատուցման արժեքը` ներառյալ հարկերը.
•    այլ ծախսերը:
Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրը, անհրաժեշտության դեպքում, մասնակիցներից կարող է պահանջել ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
Բանկը պատասխանատու չէ մրցույթի մասնակիցների կատարած ծախսերի համար անկախ մրցույթի արդյունքներից
Մրցույթի մասնակիցները մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը կարող են փոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի հետ վերցնելն ու փոփոխումը կատարվում է կանոնակարգով սահմանված կարգով:
Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բացվում են մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում` 2011 թվականի օգոստոսի 18-ին, ժամը 15:00, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Մրցույթային առաջարկությունները գնահատելիս, առաջինը բացվում է աուդիտորական ծառայության տեխնիկական կողմին վերաբերող առաջարկությունները: Եթե առաջին փաթեթում ներառված տեխնիկական առաջարկությունները բավարարում են կանոնակարգով սահմանված պահանջներին, ապա բացվում է երկրորդ փաթեթը: Հակառակ դեպքում« մրցութային առաջարկությունը համարվում է մերժված:
Մրցութային հանձնաժողովը ամփոփված մրցութային հայտերը 15 օրյա ժամկետում  տրամադրում է Բանկի Խորհրդին, որի հիման վրա Բանկի Խորհուրդն ընտրում է առաջարկված մրցութային պայմաններից լավագույնը և Բանկի Բաժնետերերի ընդհանուր ժողովին ներկայացնում է առաջարկություն` մրցույթի հաղթողին որոշելու և Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձին հաստատելու համար: Բանկի Բաժնետերերի ընդհանուր ժողովը Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձին հաստատելու մասին որոշումը կայացնում է Բանկի Խորհրդի առաջարկությունը ստանալուց հետո 30 օրյա ժամկետում:
Աուդիտն առնվազն պետք է ընդգրկի`
•    Բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը,
•    Բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը,
•    Բանկի կողմից ՀՀ հարկային պետական ծառայություն ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը,
•    Բանկի կողմից ռիսկերի կառավարման համակարգի գնահատումը,
•    Բանկի կողմից ՙԲանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններին համապատասխանության ստուգումը,
•    Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ՀՀ օրենսդրության պահանջներին Բանկի գործունեության համապատասխանության ստուգումը
Աուդիտի աշխատանքներն են` Բանկի արտաքին աուդիտի անցկացումը, այնուհետև Աուդիտորական եզրակացությունը և ՙՆամակ ղեկավարությանը անգլերեն և հայերեն լեզուներով (միևնույն իրավաբանական ուժ ունեցող) փաստաթղթերի պատրաստումն ու ներկայացումը:
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի թեկնածությունը հաստատվել է Բանկի Բաժնետերերի ընդհանուր ժողովում:
Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ` նրա կողմից ներկայացված հայտի գնահատման արդյունքում, Բանկի Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, Աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր կկնքվի` մեկից երեք տարի ժամկետով, Բանկի Բաժնետերերի ընդհանուր ժողովի` Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձին հաստատելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15 օրյա ժամկետում:
Մրցույթի ընթացքում ծածկագրեր չեն կիրառվում:
Մրցութային հայտեր ներյացրած անձինք կանոնակար•ին կարող են ծանոթանալ և/կամ կանոնակարգի պատճեն անվճար ստանալ Բանկից` ք.Երևան, Վազգեն Սարգսյան 10 հասցեում:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Իրավաբանական բաժնի պետ` Միհրան Գալստյանին

ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ,
0010, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 10,
Հեռախոս.` +374 10 52-95-93,
Ֆաքս` +374 10 52-95-91,
Էլ.փոստ` [email protected]
Ինտերնետային կայք` www.armswissbank.am

Բոլոր Նորությունները