Նորություններ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

03.03.2011
”ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-ի ու ”Ազգային հիփոթեքային ընկերություն” ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրված պայմանագրի շրջանակներում

24.02.2011թ. ”ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-ի ու ”Ազգային հիփոթեքային ընկերություն” ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրվել է պայմանագիր, որի շրջանակներում Բանկն իր հաճախորդներին կտրամադրի հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակով:

Վերոնշյալ պայմանագիրը հնարավորություն կտա Բանկին մեծացնել հիփոթեքային վարկավորման ծավալները` իր հաճախորդներին առաջարկելով հիփոթեքային վարկավորման մրցակցային պայմաններ բնակարանի, առանձնատան կամ հողատարածքի ձեռք բերման, կառուցապատման կամ վերանորոգման նպատակով:  Այս ծրագրի շրջանակներում  նախատեսվում է տրամադրել մինչև 15 տարի մարման ժամկետով, միջինում 11-14% տոկսադրույքով վարկային միջոցներ: Կանխավճարի նվազագույն չափը նախատեսվում է 30% (հնարավոր է մինչև 0%` այլ գրավ ներկայացնելու պարագայում):Այս ծրագրի շրջանակներում վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով:

Բոլոր Նորությունները