Օտարվող գույք

Շինություն (հյուրանոց)

Հասցե

ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Ջերմուկ քաղաք Ջերմուկ Չարենցի փողոց 1/1

Գույքի նկարագրություն

Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 2,731.22քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 2,415քմ, մակերևույթը հարթ, հարակից տարածքներից մասամբ սահմանազատված է:

Լրացուցիչ տեղեկատվություն

Շինություն (հյուրանոց), հինգ հարկանի, ունի կիսանկուղ, մոնոլիտ շինություն է, դրսից երեսպատված է տրավերտինե սալիկներով, միջհարկային ծածկը և հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, տանիքը՝ թիթեղյա (կղմինդրային ձևի), պատուհանների շրջանակները և դռների մի մասը՝ մետաղապլաստից, կիսանկուղում և հինգերորդ հարկում ներքին հարդարում իրականացված չէ, ներսում առկա է վերելակ, անցկացված են օդափոխության և ջեռուցման համակարգերը (ոչ ամբողջական), առաջինից մինչև չորրորդ հարկ տանող պատերը սոսնձաներկված են, հարկից հարկ տանող աստիճանները երեսպատված են տրավերտինե սալիկներով:

Գին

Պայմանագրային

Գույքը ձեռք բերողին կարող են տրամադրվել վարկավորման արտոնյալ պայմաններ:


Բոլորը