Իրադարձություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»--Ն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 10 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

26.05.2014

2014թ. մայիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 10 –րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Հիշեցնենք, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, հանդիսանալով ՀՀ բանկային համակարգում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար բանկերից, 2014թ. ապրիլի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում իրականացրել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը: Որպես Շուկա ստեղծող` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը: «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից հաջողությամբ իրականացվել է ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը: 2014թ. մայիսի 15-ին նշված պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) գրեթե 2.5 անգամ գերազանցել է առաջարկվող ծավալը` կազմելով 2,478,193,315 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 97,625.24 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7688%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10.9501%: Նշենք նաև, որ «Արմսվիսբանկը շուկա ստեղծողի (մարքեթ-մեյքերի) գործառույթներ է իրականացնում նաև բորսայի երկրորդային Bbond ցուցակում ընդգրկված «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (AHEK) համար:

Բոլոր իրադարձությունները