Իրադարձություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՆԵՐԴՐԵԼ Է ՆՈՐ MICROSOFT DYNAMICS CRM ՀԱՄԱԿԱՐԳ

27.05.2014
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, հավատարիմ մնալով հաճախորդների հետ աշխատելու իր գործելաոճին, երաշխավորելով և ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի <<Բևեռ>> ընկերության հետ համատեղ ներդրել է Microsoft Dynamics CRM ծրագրային համակարգը: <<Բևեռ>> ընկերության խորհրդատուների եւ <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ գործունեության և ջանքերի արդյունքնում ձեւավորվեց եզակի CRM համալիր մոդելը, որն ընդգրկում է Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և հաճախորդների վերաբերյալ բաժիններ, ինչպես նաև գործընթացային եւ վերլուծական հատվածներ: CRM համակարգի ներդրման արդյունքում Բանկի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվում կիրառել մի շարք գործիքներ՝ հաճախորդների տվյալների բազան ճկուն կերպով կառավարելու և հաստատության աճին զուգընթաց առաջացող խնդիրների կարգավորման նպատակով:

Բոլոր իրադարձությունները