Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ  ԱՌԱՋԻՆԸ  ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ  ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՈՎ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԱՌԱՋԻՆԸ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՈՎ

20.06.2014
Արմսվիսբանկը մշակել է Հայաստանի բանկային համակարգի համար նորույթ հանդիսացող «Հուսալի ու եկամտաբեր ներդրումներ» պրոդուկտը, որի գլխավոր բաղադրիչը բարձր եկամտաբերությամբ արժեկտրոնային միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերն են: Ի տարբերություն դասական ավանդների, խնայողության այս տեսակը չի հարկվում՝ հաճախորդին հնարավորություն տալով արդյունավետ և ճկուն կերպով կառավարելու իր ազատ միջոցները: Այս գործիքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ունեն կայուն պարբերական եկամուտներ և ցանկանում են կատարել խնայողություններ։ 

Նշված ծրագրի շրջանակներում ներդրման նվազագույն չափը պետպարտատոմսերում սահմանված է 10 հազար դրամ: Բանկը հաճախորդների հետ պայմանագիր է կնքում 20 տարի ժամկետով: Նշված գործիքի տարեկան եկամտաբերությունը պայմանագրային է՝ ելնելով շուկայի կոնյունկտուրայից: Ներդրումները կատարվում են դրամով, ընդ որում, վճարումը կատարվում է բանկային հաշվից (եթե այն Արմսվիսբանկում բացակայում է, ապա տվյալ պահին բացվում է), պարբերաբար և պայմանագրով սահմանված չափերով: Պայմանագրի ժամկետը և ամսական վճարների չափերը սահմանվում են հաճախորդի հայեցողությամբ: 

Այս պրոդուկտի յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ հաճախորդին ընձեռվում է ցանկացած պահի պայմանագրից հրաժարվելու հնարավորություն՝ առանց պետպարտատոմսերով ստացված և կուտակված եկամտի կորստի: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող ներդրումային այս առաջարկը ոչ միայն արդյունավետ է, այլև շահավետ, քանի որ արժեկտրոնային պարտատոմսերից ստացվող եկամուտները կուտակվում և վերաներդրվում են: 

Նշված պրոդուկտի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղման ներքո՝

http://www.armswissbank.am/am/individuals/investment-services-and-solutions/investment-cumulative-tool/


Բոլոր իրադարձությունները