Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎՃԱՐԵԼ ԹԵԼ-ՍԵԼ, ԻԶԻ ՓԵՅ ԵՒ ԻԴՐԱՄ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎՃԱՐԵԼ ԹԵԼ-ՍԵԼ, ԻԶԻ ՓԵՅ ԵՒ ԻԴՐԱՄ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԸ

30.12.2020

Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորելով հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը շարունակում է իրականացնել քայլեր հեռահար սպասարկման խթանման ուղությամբ:

Այդ նպատակով մինչև 30.06.2021թ. Բանկը կշարունակի իր հաճախորդների փոխարեն վճարել ԹԵԼ-ՍԵԼ, ԻԶԻ ՓԵՅ և Իդրամ վճարային համակարգերի միջոցով վարկային պարտավորությունների մարման նպատակով կատարվող գործարքների միջնորդավճարները, որոնց վճարումը Բանկի կողմից իրականացվում էր դեռևս 2020 թվականի մարտ ամսից:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է նվազագույնի հասցնել այցելությունները Բանկ, հնարավորինս օգտվել ինտերնետ/մոբայլ բանկինգից և հեռահար վճարային համակարգերից:


Բոլոր իրադարձությունները