Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՎԶԵԲ-Ի “THE MOST ACTIVE ISSUING BANK IN ARMENIA, 2020” ՄՐՑԱՆԱԿԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՎԶԵԲ-Ի “THE MOST ACTIVE ISSUING BANK IN ARMENIA, 2020” ՄՐՑԱՆԱԿԻՆ

02.07.2021

Վերակառուցման եվ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի շրջանակում առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը երրորդ անգամ անընդմեջ արժանանում է ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ մրցանակին: Մրցանակի շնորհումը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Համագործակցության ընթացքում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարևորել է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։

Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից, Բանկը, բացի առևտրի ֆինանսավորման ոլորտից, զգալի հաջողություններ է գրանցել նաև ՓՄՁ վարկավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով: ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Այսօրվա դրությամբ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով կազմում են շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, FCI, responsAbility և այլն:

ՎԶԵԲ

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։


Բոլոր իրադարձությունները