Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

13.07.2020

Սիրով տեղակացնում ենք, որ 10.07.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվել են Բանկի AMSWISB2CER2 (դրամային) և AMSWISB2DER0 (դոլարային) տարբերակիչ ծածկագրերով թողարկման պարտատոմսերը ստորև նշված պայմաններով՝

Տարբերակիչ ծածկագիրAMSWISB2CER2
Ցուցակման/Առևտրին թույլատրման ամսաթիվ10/07/2020
ՑուցակBbond
Թողարկված ծավալ10 մլրդ դրամ
Անվանական արժեք50,000 ՀՀ դրամ
Արժեկտրոնի եկամտաբերություն9%
Արժեկտրոնի վճարման պարբերականությունԿիսամյակային
Մարման ժամկետ60 ամիս
Մարման ամսաթիվ01/06/2025


Տարբերակիչ ծածկագիրAMSWISB2DER0
Ցուցակման/Առևտրին թույլատրման ամսաթիվ10/07/2020
ՑուցակBbond
Թողարկված ծավալ10 մլն դոլար
Անվանական արժեք100 ԱՄՆ դոլար
Արժեկտրոնի եկամտաբերություն6%
Արժեկտրոնի վճարման պարբերականությունԿիսամյակային
Մարման ժամկետ72 ամիս
Մարման ամսաթիվ01/06/2026

Ներկայումս շրջանառվում է Բանկի պարտատոմսերի 11 թողարկում՝ (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով՝ 41 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 3-ը՝ ՀՀ դրամով՝ 18 մլրդ դրամ ծավալով և 3-ը՝ եվրոյով՝ 18 մլն եվրո ծավալով): Բոլոր պարտատոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում, բացառությամբ պարտատոմսերի մեկ թողարկուման, որը ներկայումս գտնվում է ցուցակման փուլում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկը բոլոր թողարկումների գծով օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Միաժամանակ, Բանկի կողմից հաջողությամբ մարվել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք թողարկում:


Բոլոր Նորությունները