Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

22.07.2020

Սիրով տեղակացնում ենք, որ 22.07.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվել է Բանկի AMSWISB2EER8 (եվրո) տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերը ստորև նշված պայմաններով՝

Տարբերակիչ ծածկագիրAMSWISB2EER8
Ցուցակման/Առևտրին թույլատրման ամսաթիվ22/07/2020
ՑուցակBbond
Թողարկված ծավալ5 մլն եվրո
Անվանական արժեք100 եվրո
Արժեկտրոնի եկամտաբերություն3.5%
Արժեկտրոնի վճարման պարբերականությունԿիսամյակային
Մարման ժամկետ60 ամիս
Մարման ամսաթիվ01/06/2025

Ներկայումս շրջանառվում է Բանկի պարտատոմսերի 11 թողարկում՝ (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով՝ 41 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 3-ը՝ ՀՀ դրամով՝ 18 մլրդ դրամ ծավալով և 3-ը՝ եվրոյով՝ 18 մլն եվրո ծավալով): Բոլոր պարտատոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկը բոլոր թողարկումների գծով օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Միաժամանակ, Բանկի կողմից հաջողությամբ մարվել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք թողարկում:


Բոլոր Նորությունները