Նորություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի AMVALTB02ER9 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

27.06.2008
2008թ. հունիսի 27-ին Բանկն իրականացրել է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի երկրորդ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը: Հիշեցնենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մասին որոշումն ընդունվել էր 2007թ. նոյեմբերի 12-ին` հետևյալ պայմաններով. անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ, քանակը 10 000 հատ, ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը 10.5% (կիսամյակային` 5.25%), մարման ժամկետը 24 ամիս: Տեղեկացնենք, որ արժեկտրոնների հաջորդ վճարումները կիրականացվեն 2008թ. դեկետմբերի 26-ին, 2009թ. հունիսի 26-ին և դեկտեմբերի 28-ին հաջորդող երեք օրերի ընթացքում: Պարտատոմսերը մարվելու են 2009թ. դեկտեմբերի 28-ին:

Բոլոր Նորությունները