Եթե ունեք կայուն գործող բիզնես և բարի համբավ գործարար միջավայրում, ապա Ձեր բիզնեսը ժամանակակից տեխնիկայով վերազինելու կամ բիզնեսն ընդլայնելու համար «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը մշակել է բիզնես վարկավորման ճկուն և հասանելի փաթեթներ:
Բիզնես վարկավորման շրջանակներում տրամադրվում են ինչպես վարկեր, այնպես էլ վերականգնվող ու չվերականգնվող վարկային գծեր:
Բանկում որպես գրավ ընդունվում է անշարժ գույք և հիմնական միջոցներ, երրորդ անձանց երաշխավորություն, իսկ վարկը տրամադրվում է թե´ կանխիկ, թե´ անկանխիկ եղանակներով, ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով՝ առավելագույնս արդարացնելով Հաճախորդի ակընկալիքները:
Կարևորելով տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսների զարգացման նշանակությունն ընդհանուր տնտեսության զարգացման համատեքստում՝ Բանկը համագործակցում է մի շարք միջազգային ֆինանսական կառույցների հետ, մասնավորապես՝ ՎԶԵԲ-ի հետ ՓՄՁ ծրագրի շրջանակում, KFW բանկի հետ ԳՀՀ «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում, Եվրոպական Ներդրումային Բանկի հետ «Մասնավոր Հատվածի Ֆինանսավորում ՓՄՁ-ների և Միջ-Կապ-երի համար» վարկային ծրագիր շրջանակում:
1- Արտահանող ընկերություններին տրամադրվում են հավելյալ զեղջեր և արտոնություններ
2- Փոփոխական դրույքաչափով տոկոսադրույք սահմանելիս Բանկը յուրաքանչյուր դեպքում պայմանագրով սահմանում է փոփոխական հիմնական ցուցանիշը (ՀՑ), որի փոփոխությամբ պայմանավորված են լինելու հետագա դրույքաչափի փոփոխությունները, ինչպես նաև բանկի մարժան՝ հաստատուն բաղադրիչը: Փոփոխական հիմնական ցուցանիշների սահմանման և տոկոսադրույքի վերանայման կանոնները հետևյալն են՝
Ներբեռնել
*Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել
-Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:
-Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:
-10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:
**Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:
-ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:
-ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
-ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
-ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
-ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
-Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
-Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:
Ուղենիշային պայմաններ
 
Ուղենիշային պայմաններ առ 20.01.2020
Ուղենիշային պայմաններ առ 08.01.2020
Ուղենիշային պայմաններ առ 08.05.2020
* Տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով
** ՀՀ օրենսդրության համաձայն տոկոսագումարից գանձվում եկամտահարկ 10%-ի չափով
* Վարկունակության գնահատման նախնական հաշվարկը Բանկի համար չի առաջացնում վարկ տրամադրելու պարտավորություն