Արժեթղթերի թողարկումներ

Արժեթղթերի թողարկման կազմակերպման և տեղաբաշխման իրականացման ծառայություններ

Արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման շրջանակներում Բանկի կողմից առաջարկվող ծառայություններն են.

  • Արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպում /ազդագրի պատրաստում և ներկայացում ՀՀ ԿԲ/,
  • Մարկետինգային աշխատանքներ,
  • Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ համապատասխան հարթակում ցուցակման կազմակերպում /փաստաթղթերի հավաքագրում և ներկայացում/
  • Այլ ծառայություններ

Մատուցված ծառայություների դիմաց Թողարկողը Բանկին վճարում է Պարտատոմսերի տեղաբաշխված ընդհանուր ծավալի (հավաքագրված ընդհանուր գումարի) առավելագույնը մեկ տոկոսի չափով գումար (պայմանագրային):

Վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, ընդ որում.

  • Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի 10 տոկոսի չափով գումար վճարվում է, որպես նախավճար` պայմանագրի կնքման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
  • Տեղաբաշխման ընթացքում հավաքագրված և նախավճարի գումարների տարբերությունը վճարվում է պարտատոմսերի` Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ համապատասխան հարթակում ցուցակումից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում,
  • Պարտատոմսերի, տեղաբաշխման և առևտրի թույլատրման հետ կապված բոլոր ծախսերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարումները կատարվում են Թողարկողի կողմից,
  • Հաճախորդի կանոնադրության և պետական գրանցման վկայականների պատճեն¬ները,
  • Հաճախորդի հարկ վճարողի հաշվառման համարը,
  • Հաճախորդի գործունեության համար անհրաժեշտ հատուկ թույլտվությունների (լիցենզիաների) պատճենները (առկայության դեպքում),
  • Բանկի հետ վարվող բանակցություններում (աշխատանքային հանդիպումներում) հանդես գալու, համապատասխան պայմանագրեր և այլ փաստաթղթեր ստորագրելու իրավունք ունեցող անձի/անձանց լիազորությունները հաստատող փաստաթղթեր (նշանակման հրամանի կամ որոշման պատճենը),
  • Ներդրումային ծրագրի նկարագիրը (բիզնես պլանը),
  • Թողարկվող արժեթղթերի նախնական պայմանները (առկայության դեպքում),
  • Նախկինում թողարկված արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման էական պայմանների վերաբերյալ տեղեկություններ:
  • Հաճախորդի ընթացիկ և նախորդող երեք տարիների ֆինանսական հաշվետվությունները` հաստատված անկախ աուդիտորի կողմից, ինչպես նաև`

        - հաշվեկշռային հետևյալ հոդվածների մեկնաբանում` հիմնական միջոցներ, արտադրական պաշար, պատրաստի արտադրանք, ապրանքներ, հաշվարկներ դեբիտորների հետ, հաշվարկներ կրեդիտորների հետ,

       - հարկերից ազատվելու և արտոնությունների մասին տեղեկանք (առկայության դեպքում):

  • Փաստաթղթեր, որոնք բնութագրում են Հաճախորդի նախկինում վարած գործունեությունը (գործունեության համառոտ բնութագիրը, հիմնական ուղղությունները, նրանց տեսակարար կշիռը, սեփական սպառման ցանցի և արտադրական բազայի առկայությունը, և Բանկի կողմից այլ պահանջվող փաստաթղթեր) և ապագա կանխատեսումները:
  • Գույքի գրավով, երրորդ անձանց կողմից տրված երաշխիքներով կամ երաշխավորություններով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում Հաճախորդը պետք է ներկայացնի գրավը նկարագրող կամ երաշիքների կամ երաշխավորությունների ստացման վերաբերյալ պայմանավորվածություն վկայող փաստաթղթերը (առկայության դեպքում):

  • Բանկի կողմից պահանջվող այլ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք բխում են արժեթղթերի թողարկման և/կամ տեղաբաշխման գործընթացն ավելի արժանահավատ գնահատելու համար:

Ծառայության մատուցման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկկողմանի ստորագրման պահից և գործում է մինչև պայմանագրով ստանձնված պարտավորությունների լրիվ և պատշաճ կերպով կատարումը, որը հավաստվում է ծառայությունների մատուցման համապատասխան ակտի կնքմամբ:

Պայմանագով կարող են սահմանվել տույժեր` կողմերից որևէ մեկի կողմից պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում:

Ծառայությունների մատուցման շրջանակներում արժեթղթերի տեղաբաշխումից հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Թողարկողին անվճար տրամադրվում է պարտատոմսերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ տեղաբաշխման օրվա դրությամբ:

Բանկի կողմից Իրականացված թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ

Բանկի կողմից իրականացվում է արժեթղթերի բորսայական և/կամ տեղաբաշխում բաժանորդագրությամբ` համապատասխանաբար Հայաստանի ֆոդային բորսայի հարթակների միջոցով կամ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցումներ կատարելու միջոցով:

Ստորև ներկայացված հղումներով կարող եք ծանոթանալ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կանոններին և նորմատիվ իրավական ակտերին:

https://amx.am/am/47/regulation/49/exchange-rules *

http://cda.am/am/80/regulation/82/depository-rules *

*Բանկը պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Բանկը պատասխանատվություն չի կրում ծառայությունների մատուցման հետ կապված հաճախորդի կրած վնասների համար, բացառությամբ Բանկի կողմից ոչ օրինաչափ գործողությունների իրականացման հետևանքով պատճառված վնասների:

Ծառայությունների միջնորդավորման վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարելի է ստանալ նաև զանգահարելով +37460 757001 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-18:00