Քարտեր

Բանկը, ելնելով իր ռազմավարությունից, հաշվարկաին քարտեր (հիբրիդ (մագնիսական ժապավենի և չիպի միաժամանակյա առկայությամբ)) տրամադրում է բացառապես իր գործող հաճախորդներին՝ վերջիններիս ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրելու նպատակով:

MasterCard Business

Քարտը նախատեսված է հաշվից գումար կանխիկացնելու, ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարումն անկանխիկ, այդ թվում` առցանց,  կատարելու համար:

Քարտը կարող է տրամադրվել  ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:

Քարտի գործողության ժամկետն է 3 տարի:


Քարտերի տրամադրման եվ սպասարկման սակագներ

N Քարտի տեսակ MC Business
  Քարտի արժույթ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար/Եվրո
1 Քարտի գործողության ժամկետ 3 տարի
2 Քարտի տրամադրում անվճար
3 Տարեկան սպասարկման վարձ 15,000 ՀՀ դրամ
4 Լրացուցիչ քարտի տրամադրում անվճար
5 Լրացուցիչ քարտի տարեկան սպասարկման վարձ 10,000 ՀՀ դրամ
6 Քարտի կամ քարտի PIN կոդի վերաթողարկում (կորստի, վնասման, հափշտակման դեպքում) 5,000 ՀՀ դրամ
7 Կանխիկի տրամադրում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կանխիկացման կետերում 0,5%
8 Կանխիկի տրամադրում Արմսվիսբանկի POS տերմինալներով ՀՀ դրամ՝ 0.5%,
ԱՄՆ դոլար,Եվրո և Ռուսական Ռուբլի` 2%
9 Կանխիկի տրամադրում քարտային հաշվից առանց քարտի ներկայացման Չի թույլատրվում
10 Կանխիկի տրամադրում Արմսվիսբանկի կանխիկացման կետերում(վարկային գծերով և օվերդրաֆտներով քարտերի դեպքում) 0,9%
11 Քարտային հաշիվներից կատարվող փոխանցումներ այլ հաշիվներին (վարկային գծերով և օվերդրաֆտներով քարտերի դեպքում) 0,9%
12 Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի կանխիկացման կետերում և ՀՀ այլ բանկերի կանխիկացման կետերում 1%
13 Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի և ՀՀ այլ բանկերի կանխիկացման կետերում(վարկային գծերով և օվերդրաֆտներով քարտերի դեպքում) 1%
14 Կանխիկի տրամադրում ՀՀ տարածքից դուրս գտնվող բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում 1,5% նվազագույնը 2,000 ՀՀ դրամ
15 Կանխիկի մուտքագրում Արքա համակարգի այլ բանկերի բանկոմատների միջոցով (Cash in) 1%
16 Գործարքներ առևտրի/սպասարկման կետերում   անվճար
17   Կանխիկացման օրական սահմանաչափ 1,000,000 ՀՀ դրամ
2,000 ԱՄՆ դոլար
2,000 Եվրո
100,000 ՌԴ ռուբլի
18 Օրական կանխիկացման գործարքների քանակը 3
19 Անկանխիկ վճարումների օրական սահմանաչափ 5,000,000 ՀՀ դրամ
10,000 ԱՄՆ դոլար
10,000 Եվրո
800,000 ՌԴ ռուբլի
20 Մեկ կանխիկացման գործառքի սահմանաչափ 500,000 ՀՀ դրամ
21 Առանց PIN կոդի մուտքագրման գործարքների սահմանաչափ 20,000 ՀՀ դրամ
22 Առանց PIN կոդի մուտքագրման գործարքների քանակը 5
23 Քարտի բլոկավորում անվճար
24 Քարտի ապաբլոկավորում անվճար
25 Քարտի բլոկավորում և միջազգային
STOP LIST-ում տեղադրում (բլոկավորումը գործում է երկու շաբաթվա ընթացքում) 1
15,000 ՀՀ դրամ
26 Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար (բանկոմատների, վիրտուալ քարտի, ԻնտերնետԲանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգի միջոցով) 0,3%
27 Փոխանցումներ MoneySend համակարգի միջոցով 1.5%, նվազագույնը 1,000 ՀՀ դրամ
27.1 Մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ 250,000 ՀՀ դրամ
500 ԱՄՆ դոլար
500 Եվրո
40,000 ՌԴ ռուբլի
27.2 Մեկ հաճախորդի գործարքների քանակի օրական առավելագույն սահմանաչափ 5
27.3 Մեկ հաճախորդի գործարքների ծավալի օրական առավելագույն սահմանաչափ 1,000,000 ՀՀ դրամ
2,000 ԱՄՆ դոլար
2,000 Եվրո
160,000 ՌԴ ռուբլի
28 Հաշվից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար 0,3%
29 Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում 20 ՀՀ դրամ
30 3D Secure համակարգով ինտերնետային գործարքներ կատարելու նպատակով SMS հաղորդագրության ուղարկում անվճար
31 USSD ծառայության ակտիվացում և սպասարկում անվճար
32 Քաղվածքի տրամադրում անվճար
33 Քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 2 3,000 ՀՀ դրամ
34 Քարտով կատարված գործարքների հետգանձման հայտ   անվճար
35 Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս Համաձայն Բանկի կողմից հայտարարված ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների մնացորդների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքների
36 Քարտի առաքում
ա) ՀՀ տարածքում անվճար
  բ) Արտերկիր Ըստ առաքման փաստացի ծախսի

1 Քարտով առանց հավաստագրման գործառնությունների կասեցում ամբողջ աշխարհում

2 Քարտը մեկ բանկային օրվա ընթացքում ստանալու համար պետք է դիմել մինչև ժամը 15:00

Սակագներ

Քարտով իրականացվում են հետևյալ տեսակի գործարքները.

  • կանխիկի մուտքագրում՝ քարտով կանխիկ մուտքի հնարավորություն ունեցող սարքավորման միջոցով, ինչպես նաև Բանկում,
  • կանխիկի ելքագրում՝ քարտով կանխիկի ելքի հնարավորություն ունեցող բանկոմատի, POS տերմինալի միջոցով,
  • փոխանցում՝ բանկոմատի միջոցով և ArCa առցանց վճարային համակարգի միջոցով,
  • անկանխիկ եղանակով վճարում ապրանքների և ծառայությունների դիմաց՝ առևտրի/սպասարկման կետերում՝ ներառյալ ինտերնետ միջավայրում:

Քարտից քարտ փոխանցումը (բանկոմատի կամ ArCa առցանց վճարային համակարգի միջոցով) քարտին հասանելի է դառնում որպես կանոն մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):

Բանկի դրամարկղում քարտին կանխիկ մուտքագրված գումարը, ինչպես նաև Բանկի հաշվից քարտին փոխանցումը քարտի վրա և այլ բանկերից փոխանցումները քարտին հասանելի են դառնում որպես կանոն հետևյալ ժամկետներում ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում)՝

  • մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 12:00, եթե ստացվել է Բանկում նախորդ աշխատանքային օրվա 17:30-ից հետո,
  • մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 14:00, եթե ստացվել է Բանկում մինչև նույն աշխատանքային օրվա 12:30,
  • մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 17:00, եթե ստացվել է Բանկում մինչև նույն աշխատանքային օրվա 16:00,
  • մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 18:30, եթե ստացվել է Բանկում մինչև նույն աշխատանքային օրվա 17:30:

Գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է որպես կանոն հետևյալ ժամկետներում՝

  • ArCa համակարգում կատարված գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը,
  • ArCa համակարգից դուրս կատարված գործարքների դեպքում 2-3 աշխատանքային օր հետո:

Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը Քարտապանի քարտին ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը գործարքների գումարները կարող են քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:

Քարտով կանխիկի ստացման օրական գործարքների առավելագույն գումարը և քանակը սահմանվում են Բանկի սակագներով: Սահմանված սահմանաչափը գերազանցող չափով գումարի կանխիկացման համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել համապատասխան դիմում:

ՀՀ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկի ելքագրման մեկ գործարքի գումարը չի կարող գերազանցել Սակագներով սահմանված սահմանաչափը:

Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել քարտով գործարքների իրականացումը (քարտի բլոկավորում) հետևյալ դեպքերում՝

  • եթե Բանկն ունի տեղեկատվություն կամ կասկածներ քարտով կատարված գործարք(ներ)ի հավաստիության կամ հնարավոր զեղծարարության վերաբերյալ,
  • եթե Քարտապանն ունի Բանկի նկատմամբ չմարված պարտավորություններ,
  • Բանկի հիմնական պայմաններով սահմանված այլ դեպքերում:

Ցանկացած գործարք, որը ճանաչվում է Քարտապանի քարտի միջոցով կատարված գործարք, հանդիսանում է Քարտապանի պարտավորությունը:

Քարտով կատարված գործարքը և այն չեղարկելու արդյունքում գումարի վերադարձման գործարքը տարբեր գործարքներ են, որոնք արտացոլվում են քաղվածքում:

Քարտով կատարված գործարքները հաստատող փաստաթղթերի՝ Բանկում առկա պատճենները Քարտապանը կարող է ստանալ Բանկից` Բանկի սակագների համաձայն:

Քարտի և PIN-կոդի տրամադրման գործընթացը կազմակերպվում է քարտի պատվիրման դիմումը Քարտապանի կողմից Բանկ ներկայացնելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Առաքման եղանակով քարտը և PIN-կոդը տրամադրելու դեպքում առաքման ժամկետը սահմանվում է առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների պայմաններով:

Քարտը և PIN-կոդը Քարտապանին տրամադրվում են փակ ծրարով:

Քարտը և PIN-կոդը ստանալուն պես Քարտապանը պետք է ստուգի ծրարի փակ և անվնաս լինելը, քարտի և PIN-կոդի առկայությունը ծրարում, ինչպես նաև քարտի վրա նշված տվյալների ճշտությունը: Անհամապատասխանությունների դեպքում Քարտապանը պետք է անմիջապես տեղեկացնի Բանկին:

Առաքման եղանակով քարտը և PIN-կոդը Քարտապանին ուղարկվում են առանձին ՝առաքման ծառայություններ մատուցող տարբեր ընկերությունների կամ առաքիչների միջոցով:

Քարտի և PIN-կոդի առաքման համար Բանկը սահմանում է ծախսերի փոխհատուցման պայմաններ համաձայն Բանկի սակագների:

Եթե Քարտապանի տրամադրած փոստային հասցեով առաքման արդյունքում քարտը և (կամ) PIN-կոդը հնարավոր չի եղել տրամադրել Քարտապանին, դրանք վերադարձվում են Բանկ և ցպահանջ պահվում են Բանկի տարածքում:

Քարտը և PIN-կոդը առաքման եղանակով ստանալուց հետո քարտն ակտիվացնելու համար Քարտապանը պետք է զանգահարի Բանկ: Քարտն ակտիվացվում է Քարտապանի և Բանկի միջև կապ հաստատվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում՝ Բանկի կողմից Քարտապանին պատշաճ նույնականացման պարագայում: Բանկն իրավունք ունի փակել քարտը, եթե այն չի ակտիվացվել առաքումից հետո 2 (երկու) ամսվա ընթացքում:

Բանկի տարածքում քարտը Քարտապանին տրամադրելուց հետո Քարտն ակտիվացվում է 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

Գործարք կատարելիս PIN-կոդը հաջորդաբար 3 (երեք) անգամ սխալ հավաքելու դեպքում քարտը բլոկավորվում է և առգրավում է:

Քարտը կարող է առգրավվել նաև բանկոմատից դուրս գալուց հետո 20 (քսան) վայրկյանի ընթացքում քարտը չվերցնելու դեպքում, ինչպես նաև բանկոմատի տեխնիկական խնդիրների և քարտը վնասված լինելու պատճառով:

Եթե բանկոմատի միջոցով քարտով գործարք կատարելիս քարտը բանկոմատում առգրավվել է, և քարտի առգրավման պատճառի մասին որևէ հաղորդագրություն չի արտացոլվում էկրանին կամ անդորրագրի վրա, Քարտապանը պետք է անմիջապես զանգահարի Բանկ և համոզվի, որ քարտը բլոկավորվել է։ Եթե քարտը չի բլոկավորվել, անհրաժեշտ է անհապաղ բլոկավորել այն։

Բանկոմատում առգրավված քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկ: Առգրավված քարտը վերադարձվում է Քարտապանին քարտի առգրավման օրվանից հաշված հետևյալ ժամկետներում`

  • Եթե բանկոմատը գտնվում է Բանկի գլխամասային գրասենյակի տարածքում՝ 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում,
  • Եթե քարտը առգրավվել է ՀՀ այլ բանկերի բանկոմատներում, քարտը տրամադրվում է Քարտապանին Բանկի կողմից այն ստանալու օրը:

Բլոկավորված քարտը Բանկի կողմից ապաբլոկավորվում է Քարտապանի գրավոր դիմումի հիման վրա այն ստանալուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում:

Քարտի բլոկավորման դեպքում չի դադարում քարտի հետ կապված միջնորդավճարների հաշվարկը և գանձումը:

Քարտը ստանալուն պես Քարտապանը պարտավոր է անմիջապես ստորագրել քարտի հակառակ կողմի վրա ստորագրության համար նախատեսված հատուկ դաշտում: Քարտի հակառակ կողմում ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է քարտի սպասարկումը մերժելու և քարտն առգրավելու համար:

Քարտը կարող է օգտագործվել բանկոմատներում, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերում և այն սարքավորումների միջոցով, որոնց էկրանին կամ հարակից տարածքի մակերեսին առկա է քարտերի սպասարկման վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

  • քարտով հնարավոր գործարքների վերաբերյալ, օրինակ՝ կանխիկի տրամադրում, կանխիկի մուտքագրում, կոմունալ վճարումներ և այլն,
  • քարտի վրա առկա նշումներին համապատասխան տվյալ քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգերով (ArCa և MasterCard) սպասարկելու հնարավորության վերաբերյալ

Քարտի, PIN-կոդի և գաղտնաբառի օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Քարտապանը:

Քարտապանն իրավունք չունի փոխանցել քարտը, հայտնել PIN-կոդը, գաղտնաբառը այլ անձանց: Քարտապանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի քարտը, PIN-կոդը, գաղտնաբառը, քարտի վրա նշված տեղեկատվությունը տեսանելի կամ այլ կերպ հասանելի չլինեն այլ անձանց:

Քարտապանը պետք է առավել ուշադիր լինի այն գործարքների մասով, որոնք իրականացվում են ժամանցի և նմանատիպ այլ վայրերում: Խորհուրդ է տրվում քարտը չվստահել այլ անձանց և թույլ չտալ քարտի օգտագործումը Քարտապանի տեսադաշտից դուրս:

Չի կարելի օգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարման կետերից և սարքավորումներից, որոնք հաճախորդի կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե դրանց քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր։

Ինտերնետ միջավայրում քարտով գործարք կատարելիս Քարտապանը պետք է նախապատվություն տա ապահով վճարում նախատեսող կայքերին (secure-payment website): Առցանց խաղատները, բուքմեյքերական գրասենյակները համարվում են առավել ռիսկային:

Արգելվում է գրել PIN-կոդը քարտի վրա, ինչպես նաև քարտը և PIN-կոդը պահել միասին:

Քարտով գործարքների իրականացման ժամանակ Քարտապանը պետք է մուտքագրի PIN-կոդը, եթե գործարքի կատարման համար օգտագործվող սարքավորման միջոցով տվյալ տեսակի քարտով գործարքի իրականացման համար պահանջվում է PIN-կոդի մուտքագրում: Ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) քարտով գործարքների իրականացման ժամանակ PIN-կոդի մուտքագրում չի պահանջվում:Անհպում քարտերով գործարքների օրական առավելագույնը սահմանաչափը և քանակը սահմանվում է Սակագներով:

Արգելվում է ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) մուտքագրել (հայտնել) PIN-կոդը: PIN-կոդը հայտնելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:

Քարտը օգտագործելիս PIN-կոդը անհրաժեշտ է հավաքել այնպես, որ տեսանելի չլինի այլ անձանց համար և չտեսագրվի որևէ տեսաձայնագրող սարքի միջոցով:

Գործարք կատարելիս PIN-կոդը հաջորդաբար 3 (երեք) անգամ սխալ հավաքելու դեպքում քարտը բլոկավորվում է և առգրավում է:

Քարտը կարող է առգրավվել նաև բանկոմատից դուրս գալուց հետո 20 (քսան) վայրկյանի ընթացքում քարտը չվերցնելու դեպքում, ինչպես նաև բանկոմատի տեխնիկական խնդիրների և քարտը վնասված լինելու պատճառով:

Եթե բանկոմատի միջոցով քարտով գործարք կատարելիս քարտը բանկոմատում առգրավվել է, և քարտի առգրավման պատճառի մասին որևէ հաղորդագրություն չի արտացոլվում էկրանին կամ անդորրագրի վրա, Քարտապանը պետք է անմիջապես զանգահարի Բանկ և համոզվի, որ քարտը բլոկավորվել է։ Եթե քարտը չի բլոկավորվել, անհրաժեշտ է անհապաղ բլոկավորել այն։

Բանկոմատում առգրավված քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկ: Առգրավված քարտը վերադարձվում է Քարտապանին քարտի առգրավման օրվանից հաշված հետևյալ ժամկետներում`

  • Եթե բանկոմատը գտնվում է Բանկի գլխամասային գրասենյակի տարածքում՝ 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում,
  • Եթե քարտը առգրավվել է ՀՀ այլ բանկերի բանկոմատներում, քարտը տրամադրվում է Քարտապանին Բանկի կողմից այն ստանալու օրը:

Բլոկավորված քարտը Բանկի կողմից ապաբլոկավորվում է Քարտապանի գրավոր դիմումի հիման վրա այն ստանալուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում:

Քարտի բլոկավորման դեպքում չի դադարում քարտի հետ կապված միջնորդավճարների հաշվարկը և գանձումը:

Բանկը պատասխանատվություն չի կրում բանկոմատի, կանխիկացման, առևտրի/սպասարկման կետի կամ սարքավորման կողմից քարտի սպասարկումը մերժելու կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով Քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:

Քարտի ապօրինի օգտագործման կամ ապօրինի օգտագործման վտանգի մասին տեղեկություններ, կասկած ունենալու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:

Ելնելով անվտանգության նկատառումներից` Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում քարտի կիրառմամբ գործարքների կատարումը:

Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել քարտի միջոցով տրամադրվող ծառայությունները, եթե հիմնավոր կասկածներ ունի քարտով կատարված գործարք(ներ)ի հավաստիության վերաբերյալ: Ծառայությունների կասեցումը Բանկի կողմից վերացվում է գործարք(ներ)ի հավաստիության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ բավարար պարզաբանումներ ստանալուց հետո:

Բանկը պարտավոր է հաճախորդի հետ պայմանագիր կնքելիս տրամադրել քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները:

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում Քարտապանը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել Բանկին (աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին +374 60 757000) հեռախոսահամարով կամ ArCa պրոցեսինգային կենտրոնին (շուրջօրյա +374 10 592222) հեռախոսահամարով:

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին ստացված տեղեկատվության հիման վրա Բանկը բլոկավորում է քարտը:

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո Քարտապանը պարտավոր է ողջամիտ ժամկետում այդ մասին նաև գրավոր տեղեկացնել Բանկին: Պատշաճ տեղեկացման պահ է համարվում գրավոր տեղեկացումը:

Մինչև քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելը քարտով կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով իրականացված՝ հավաստագրում չպահանջող գործարքների, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Առանց հավաստագրման կատարված գործարքների բողոքարկումը հնարավոր դարձնելու համար Քարտապանի համապատասխան դիմումի հիման վրա Բանկը տվյալ վճարահաշվարկային համակարգի կաննոներով սահմանված ժամկետում քարտը ներառում է առաջիկա Stop-ցուցակում՝ համաձայն Բանկի սակագների:

Քարտապանը պարտավոր է հատուցել քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին չտեղեկացնելու, ինչպես նաև մինչև Բանկին տեղեկացնելը երրորդ անձանց կողմից քարտի օգտագործման հետևանքով Բանկի կրած ծախսերը, կորուստները և վնասները:

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում խորհուրդ է տրվում վերաթողարկել քարտը: Եթե Քարտապանը ցանկանում է շարունակել օգտագործել նման քարտը, ապա պետք է Բանկ ներկայացնի քարտի ապաբլոկավորման դիմում: Այս դեպքում քարտի օգտագործման հետ կապված հնարավոր կորուստների և վնասների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:

Վճարային քարտի փակումն իրականացվում է քարտապանի գրավոր դիմումի համաձայն, կամ վճարային քարտի ժամկետի ավարտի դեպքում:

Բանկը վճարային քարտի փակման դիմումը ստանալուց հետո ստուգում է քարտային հաշվի նկատմամբ արգելանքների կամ քարտային հաշվի փակումը սահմանափակող այլ գործոնների առկայությունը և վերջիններիս բացակայության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում փակում է վճարային քարտը և քարտային հաշիվը:

Քարտի փակման դեպքում Քարտապանը պետք է քարտը վերադարձնի Բանկ: Քարտապանի կողմից քարտը չվերադարձնելու դեպքում քարտի փակման դիմումում Քարպատանը պարտավոր է իր ստորագրությամբ այդ մասին նշում կատարել: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտը չվերադարձնելու հետևանքով քարտով իրականացված գործարքների համար:

Քարտի և (կամ) քարտային փաթեթի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում գանձված սպասարկման վճարը չի վերադարձվում:

Քարտը փակելիս այդ քարտի բոլոր հավելյալ քարտերը ևս փակվում են:

Եթե քարտապանը քարտի ժամկետը լրանալուց հետո հրաժարվում է վերաթողարկել իր քարտը, ապա նա կարող է ստանալ իր քարտային հաշվին առկա գումարը կանխիկ ձևով:

Եթե քարտապանը մեկ ամսվա ընթացքում չի մոտենում Բանկ քարտային հաշվին առկա գումարը ստանալու համար, ապա այդ գումարը փոխանցվում է քարտապանի՝ Բանկում գործող այլ հաշվին, իսկ եթե չունի գործող այլ հաշիվ, ապա փոխանցվում է Բանկում փակված հաշիվների հաշվառման նպատակով բացված հատուկ տարանցիկ հաշվին, որտեղից քարտապանը ցանկացած պահի կարող է այն կանխիկացնել:

Բանկը վճարային քարտի փակման դիմումը ստանալուց հետո ստուգում է քարտային հաշվի նկատմամբ արգելանքների կամ քարտային հաշվի փակումը սահմանափակող այլ գործոնների առկայությունը և վերջիններիս բացակայության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում փակում է վճարային քարտը և քարտային հաշիվը:

Յուրաքանչյուր ամսվա սկզբին բոլոր հասանելի միջոցներով (հեռախոսակապ, էլեկտրոնային փոստ, այլ եղանակով) քարտապանին տեղեկացվում է քարտի գործողության ժամկետը լրանալու մասին և առաջարկում վերաթողարկել քարտը:

Եթե քարտապանը ցանկանում է շարունակել քարտի գործողությունը, ապա նա տվյալ ամսվա ընթացքում ներկայացնում է գրավոր դիմում:

Քարտի և PIN-կոդի տրամադրման գործընթացը կազմակերպվում է քարտի վերաթողարկման դիմումը Քարտապանի կողմից Բանկ ներկայացնելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Առաքման եղանակով քարտը և PIN-կոդը տրամադրելու դեպքում առաքման ժամկետը սահմանվում է առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների պայմաններով:

Քարտապանն իրավունք ունի.

  • Օգտագործել Քարտը որպես վճարային միջոց Գործարքներ կատարելու համար:
  • Դիմել Բանկին Լրացուցիչ քարտեր ստանալու համար, Լրացուցիչ քարտերը կասեցնելու համար` գրավոր տեղեկացնելով դրանց փակման մասին և վերադարձնելով դրանք Բանկին: Ընդ որում, փակման մասին ծանուցում ստանալուց հետո Բանկը պատասխանատվություն չի կրում Լրացուցիչ քարտերով կատարված չհավաստագրված գործարքների համար, եթե դրանք չեն վերադարձվել Բանկին:
  • Բանկից ստանալ Քարտով և/կամ Լրացուցիչ քարտերով կատարված Գործարքների ամսական քաղվածքը:
  • Հանձնարարել Բանկին կասեցնել և/կամ ապակասեցնել Քարտը/Լրացուցիչ քարտերը:
  • Պատվիրել և ստանալ նոր Քարտ/Լրացուցիչ քարտեր` ժամկետները լրացած քարտերի փոխարեն:
  • Հիմնավոր պատճառներով և ArCa/MasterCard վճարային համակարգերի կանոններին համապատասխան բողոքարկել Քաղվածքում արտացոլված ցանկացած գործարք` Բանկի կողմից սահմանված ձևով գրավոր բողոքարկում ներկայացնելով Բանկ` ՀՀ օրենսդրությամբ և ArCa/MasterCard վճարային համակարգերի կանոններով սահմանված ժամկետում: Նշված ժամկետում Քաղվածքում արտացոլված Գործարքների դիմաց բողոքարկում չստանալու դեպքում այդ Գործարքները համարվում են Քարտապանի կողմից ընդունված և այլևս բողոքարկման ենթակա չեն: Ընդ որում, Քարտապանի կողմից չթույլատրված կամ նրա կողմից չկատարված լինելու պատճառով Գործարքների դիմաց բողոքարկում կարող է ներկայացվել բացառապես Քարտի ռեկվիզիտները փոխարինող վերաթողարկում իրականացնելու դիմում կամ Քարտի փակման դիմում ներկայացնելուց հետո:
  • Հաշվին միջոցներ մուտքագրել ինչպես անձամբ, այնպես էլ իր հանձնարարությամբ՝ երրորդ անձի միջոցով, անկանխիկ կամ կանխիկ:
  • Ցանկության ժամանակ լուծել Պայմանագիրը՝ գրավոր ծանուցելով Բանկին և մարելով առկա պարտավորությունները:

Քարտապանը պարտավորվում է.

  • Քարտի բացման համար Բանկին ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղփերը՝ Բանկի սահմանված ցանկին համապատասխան, ինչպես նաև Բանկին տրամադրել իր կամ իր լիազորված անձի մասին հավաստի տեղեկություններ:
  • Իրականացնել Գործարքներ միայն Հաշվի մնացորդի (վարկային սահմանաչափի), Կանխիկացման և Վճարային սահմանաչափերի սահմաններում:
  • Վճարել Բանկին Քարտի/Լրացուցիչ քարտերի և Հաշվի սպասարկման հետ կապված բոլոր վճարները, տույժերը և տուգանքները, որոնք բխում են սույն պայմանագրից, Բանկի կողմից հաստատված վճարային քարտերի սպասարկման սակագներից` համաձայն Կանոնների և ArCa/MasterCard վճարային համակարգերի կանոնների:
  • Դրամական միջոցների գերածախս առաջանալու դեպքում մեկ ամսվա ընթացքում մարել առաջացած գերածախսի գումարը և հաշվարկված տույժը:
  • Քարտի գործողության դադարեցման դեպքում այն 10 օրացուցային օրվա ընթացքում հանձնել Բանկին:
  • Ժամկետանց կամ անվավեր ճանաչված Քարտը վերադարձնել Բանկ:
  • Քարտի/Լրացուցիչ քարտերի կորստի կամ նրա ռեկվիզիտների և/կամ PIN-կոդի այլ անձանց հասանելի դառնալու կասկած ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել Բանկին և կատարել Քարտի կասեցում: Քարտի կասեցումն իրականացնելուց հետո Բանկը պատասխանատվություն է կրում ցանկացած հավաստագրված գործարքի համար: Քարտի կասեցումը կարող է կատարվել բանավոր՝ Քարտի գաղտնաբառի օգտագործմամբ կամ գրավոր դիմումի ներկայացման միջոցով:
  • Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով իրականացված՝ հավաստագրում չպահանջող գործարքների, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Առանց հավաստագրման կատարված գործարքների բողոքարկումը հնարավոր դարձնելու համար Քարտապանի համապատասխան դիմումի հիման վրա Բանկը տվյալ վճարահաշվարկային համակարգի կաննոներով սահմանված ժամկետում քարտը ներառում է առաջիկա Stop-ցուցակում՝ համաձայն Բանկի սակագների:
  • Ստանձնել ֆինանսական պատասխանատվություն Քարտով/Լրացուցիչ քարտերով կատարված իր կողմից չթույլատրված և/կամ չիրականացված բոլոր Գործարքների համար, եթե չի իրականացվել Քարտի կասեցում:
  • Ստանձնել ֆինանսական պատասխանատվություն առանց հավաստագրման Քարտով/Լրացուցիչ քարտերով կատարված Գործարքների համար և/կամ անհրաժեշտության դեպքում Բանկ ներկայացնել գրավոր դիմում` Քարտով առանց հավաստագրման Գործարքների ներկայացումը կանխելու համար (առձեռն, e-mail, fax)` հստակ նշելով, թե ըստ MasterCard միջազգային վճարային համակարգի տարածքային տարանջատման աշխարհի որ տարածաշրջաններում և ինչ ժամկետով է ցանկանում կանխել Քարտով իրականացված բոլոր Գործարքների ներկայացումը: Ընդ որում, Քարտով/Լրացուցիչ քարտերով իրականացված բոլոր Գործարքների ներկայացման կանխման նվազագույն ժամկետը կազմում է 2 (երկու) շաբաթ` սկսած դիմումը ստանալու աշխատանքային շաբաթվա Շաբաթ օրվանից 2 (երկու) շաբաթվա ընթացքում:
  • Նախկինում կորցված Քարտը/Լրացուցիչ քարտերը գտնելու դեպքում վերադարձնել դրանք Բանկին:
  • Չբողոքարկել PIN-կոդի մուտքագրմամբ իրականացված գործարքները` դրանք իր կողմից չթույլատրելու և/կամ չիրականացնելու հիմքերով:
  • Ողջամիտ ժամկետում Բանկին տեղեկացնել հեռախոսահամարի, աշխատանքի, բնակության վայրի և նախկինում տրամադրված այլ տեղեկությունների փոփոխությունների մասին:
  • Քարտի/Լրացուցիչ քարտերի ժամկետային վերաթողարկում իրականացնելու վերաբերյալ իր որոշման մասին Բանկին տեղեկացնել Քարտի/Լրացուցիչ քարտերի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ:
  • Գործարքների իրականացման ժամանակ սպասարկող աշխատակցի պահանջով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
  • Առևտրի/սպասարկման կետերում գնված ապրանքների/մատուցված ծառայությունների որակից դժգոհ լինելու և/կամ ընդհանրապես ապրանքները/ծառայությունները չստանալու դեպքում համապատասխան կետից պահանջել պատշաճ որակի ապրանքի/ծառայության տրամադրում և միայն դրանից հետո դիմել Բանկին վճարված գումարի բողոքարկման գործընթաց սկսելու համար:
  • Բանկի պահանջով փոխհատուցել բողոքարկվող գումարի հետգանձման հետ կապված Բանկի կատարած բոլոր ծախսերը:
  • Երրորդ անձանց չփոխանցել Քարտը/Լրացուցիչ քարտերը և PIN-կոդը:
  • Բանկից չպահանջել Գործարքների կատարման և քարտային հաշվին փաստացի հաշվանցման ժամանակահատվածում արտարժութային փոխարժեքների տատանումից առաջացած հնարավոր կորուստների փոխհատուցում:
  • Համաձայնվել այլ բանկերին պատկանող սպասարկման կետերում կատարված Գործարքների փոխհաշվարկների իրականացման ժամանակ օգտագործվող վճարային համակարգերի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքներին, ինչպես նաև Բանկի սպասարկման կետերում Գործարքների փոխհաշվարկներն իրականացնելու ժամանակ օգտագործվող Բանկի արտարժույթի փոխարժեքներին:
  • Հետ վերադարձնել Բանկի կողմից սխալմամբ Հաշվին մուտքագրված միջոցները ոչ ուշ քան 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվված այն պահից, երբ հայտնաբերվել է սխալ մուտքագրման փաստը կամ ստացել է դրա վերաբերյալ Բանկի գրավոր պահանջագիրը:
  • Քարտը ստանալուն պես անմիջապես ստորագրել Բանկի կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերում Քարտի և PIN-կոդը ստանալու վերաբերյալ, ինչպես նաև Քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում և հետագայում զերծ պահել այն երրորդ անձանց կողմից օգտագործվելուց՝ Քարտը և PIN-կոդը մշտապես պահելով իր անմիջական տիրապետման և օգտագործման ներքո, ընդ որում Քարտը և/կամ PIN-կոդը չտրամադրել այլ անձանց, իսկ տրամադրելու դեպքում պատասխանություն կրել Քարտով կատարված գործարքների համար:
  • Խստորեն հետևել Կանոններին և պահպանել սույն պայմանագրի դրույթները:

Բանկն իրավունք ունի.

  • Ցանկացած օրինական եղանակներով ստուգել Քարտապանի վճարունակությունը և անձնական տվյալները:
  • Մերժել Քարտի վերաթողարկման ցանկացած դիմում առանց Քարտապանին բացատրությունների տրամադրման:
  • Իրավասու պետական մարմինների կողմից ստացված համապատասխան որոշման հիման վրա` համաձայն ՀՀ օրենսդրության կասեցնել Քարտը/Լրացուցիչ քարտերը:
  • Քարտապանի կողմից սույն պայմանագրի դրույթների և Կանոնների խախտման դեպքում կասեցնել Քարտը/ Լրացուցիչ քարտերը և առանց ծանուցման մարել քարտի գծով առաջացած ժամկետանց պարտավորությունները Բանկում բացված ավանդային/ընթացիկ հաշիվներից, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում ձեռնարկել պարտքերի մարմանն ուղղված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցներ` մուտքագրելով քարտապանի անունը համակարգի անբարեխիղճ Քարտապանների ցուցակում:
  • Քարտի կասեցման դեպքում կասեցնել նաև բոլոր Լրացուցիչ քարտերը:

  • Անակցեպտ կերպով Հաշվից գանձել`

  • սխալմամբ Հաշվին մուտքագրված գումարները,
  • սույն պայմանագրով, Բանկի սակագներով և Կանոններով նախատեսված վճարները, տույժերը և տուգանքները,
  • Ըստ ՀՀ օրենսդրության իրավասու պետական մարմինների կողմից ստացված որոշման հիման վրա գանձման ենթակա գումարները,
  • Քարտային հաշվի նվազագույն մնացորդի համալրման համար անհրաժեշտ գումարները,
  • Քարտի/Լրացուցիչ քարտերի միջոցով կատարված գործարքների գումարները` վճարային համակարգերից ստացված Փոխհաշվարկային փաստաթղթերի հիման վրա,
  • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, տվյալ դեպքում կիրառելի բոլոր հարկերը,
  • սույն պայմանագրի և Կանոնների խախտումով իրականացված գործարքների գումարները,
  • անհրաժեշտության դեպքում Քարտապանին որոնելու աշխատանքների իրականացման ծախսերը,
  • Բանկի առջև Քարտապանի պարտավորությունների մարման համար առաջացած ծախսերը:

  • Դրամական միջոցների գերածախս առաջանալու դեպքում և այն Քարտապանի կողմից ժամանակին չմարելու դեպքում կատարել Քարտի կասեցում և անակցեպտ գանձել անհրաժեշտ գումարը Քարտային հաշվի նվազագույն մնացորդից, ինչպես նաև կատարել տույժերի և տուգանքների հաշվեգրում` համաձայն Բանկի սակագների:
  • Գանձել վճարներ, տույժեր, տուգանքներ կապված Քարտի/Լրացուցիչ քարտերի սպասարկման և տրամադրման հետ` համաձայն սույն պայմանագրի և Բանկի սակագների:
  • Իրականացնել բոլոր անհրաժեշտ արտարժութային փոխարկումները կապված փոխհաշվարկների իրականացման հետ, ընդ որում, Գործարքի փաստացի կատարման ամսաթվի և Գործարքի հաշվանցման ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածի ընթացքում արտարժութային փոխարժեքների տատանումներից Քարտապանի հնարավոր ֆինանսական կորուստները չեն կարող լինել բողոքարկման առարկա:
  • Մերժել Քարտապանի կողմից անկանխիկ գործարքի դիմաց ներկայացված բողոքարկման դիմումը, եթե գումարը տվյալ ապրանքի կամ ծառայության համար վճարվել է Քարտի միջոցով մասամբ կամ մի քանի գործարքներով:
  • Մերժել Քարտով կատարված Գործարքի բողոքարկման դիմումը, եթե Գործարքը կատարվել է PIN կոդի գործածմամբ:
  • Մերժել Քարտի կեղծման պատճառով կամ երրորդ անձանց կողմից օգտագործման հետևանքով հափշտակված գումարների բողոքարկումը, եթե գումարները անհնար է վերադարձնել ըստ ArCa/MasterCard վճարային համակարգերի կանոնների:
  • Միակողմանիորեն փոփոխել Բանկի գործող սակագները և Կանոնները` տեղեկացնելով այդ մասին Բանկի լրատվական ստենդերի, Բանկի ինտերնետ կայքում տեղադրելու և այլ տպագիր նյութերի միջոցով, որոնք ուժի մեջ կլինեն համընդհանուր ծանոթացման համար հասանելի լինելու պահից:
  • Քարտի ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում Քարտապանի` Բանկ չներկայանալու դեպքում փակել քարտային հաշիվը:
  • Քարտից հրաժարվելու դեպքում Քարտապանին չվերադարձնել Քարտի սպասարկման վարձը:

Քարտապանին Քարտը տրամադրել 4 (չորս) բանկային օրվա ընթացքում` հաշված սույն պայմանագրի կնքման օրվանից կամ նույն ժամկետում սահմանված կարգով վերաթողարկել Քարտը:

Քարտից հրաժարվելու դեպքում վերադարձնել Քարտապանին Քարտային հաշվի նվազագույն մնացորդը և հաշվարկված տոկոսագումարը:

Ապահովել Քարտի սպասարկումը` համաձայն ArCa/MasterCard վճարային համակարգերի կողմից ընդունված ստանդարտների և կանոնների:

Յուրաքանչյուր ամիս Քարտապանին տրամադրել Քաղվածք` քարտապանի հետ համաձայնեցված կարգով:

Իրականացնել գումարների մուտքագրումը Հաշվին` ոչ ուշ, քան Բանկի դրամարկղ գումարի մուտքագրման օրվան հաջորդող բանկային օրը` կանխիկ մուտքի դեպքում, կամ ոչ ուշ, քան Բանկի թղթակցային հաշվին գումարի մուտքագրման օրվան հաջորդող բանկային օրը` անկանխիկ մուտքի դեպքում:

Սահմանված կարգով ընդունել Քարտապանի կողմից Գործարքների բողոքարկման դիմումները և ձեռնարկել բոլոր ընթացակարգերը Քարտապանի շահերը պաշտպանելու համար` համաձայն ArCa/MasterCard վճարային համակարգերի կողմից ընդունված կանոնների:

Անակցեպտ ձևով քարտապանի կողմից Բանկում բացված բոլոր տեսակի հաշիվների միջոցներից մարել քարտային հաշվի գծով առաջացած պարտքը:

Քարտի կորստի վերաբերյալ Քարտապանից ծանուցում ստանալուց հետո կատարել Քարտի կասեցում: Բանկը պատասխանատվություն է կրում կորցրած Քարտի ոչ օրինական օգտագործման համար միայն կորստի վերաբերյալ ծանուցում ստանալու և միայն դրանից հետո իր կողմից հավաստագրված գործարքների համար:

Հաշվին հաշվեգրել տոկոսագումարներ` համաձայն Բանկի սակագների և իր ներքին իրավական ակտերի:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել սույն պայմանագրի գաղտնիությունը:

Քարտապանը պատասխանատվություն է կրում պայմանագրով և Կանոններով նախատեսված իր պարտականությունների չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման համար:

Այն վնասը, որը պատճառվել է Բանկին Քարտապանի կողմից պայմանագրով և Կանոններով նախատեսված իր պարտականութունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ենթակա է փոխհատուցման ամբողջ չափով:

Բանկը պատասխանատվություն է կրում Քարտապանի, Քարտի և Գործարքների հետ կապված ամբողջ տեղեկատվության գաղտնիության պահպանման համար` համաձայն ՀՀ օրենսդրության, պայմանագրի և Կանոնների:

Բանկը պատասխանատվություն չի կրում իր վերահսկողության շրջանակներից դուրս տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակների համար, որոնք կապված են այլ բանկերի սպասարկման կետերի կողմից Քարտը/Լրացուցիչ քարտերը սպասարկման չընդունելու, իրեն կամ այլ բանկերին պատկանող ծրագրա-տեխնիկական սարքերի անսարքության (Բանկոմատներ և տերմինալներ), ինչպես նաև Քաղվածքների ավտոմատացված ուղարկման դեպքում ծրագրային խափանումների հետևանքով Քաղվածքների չստացման համար:

Բանկը պատասխանատվություն չի կրում բոլոր այն դեպքերի համար, երբ Քարտով կատարված գործարքի վերաբերյալ Քարտապանին կարճ հաղորդագրության (SMS) միջոցով Բանկի անհապաղ տեղեկացումից հետո Քարտապանի կողմից չի ձերնարկվել կանխարգելիչ միջոցառումներ և անհապաղ չի հայտնել Բանկին գործարքն իր կողմից չկատարելու մասին:

Քարտային հաշվի մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS ծառայություն ակտիվածված լինելու դեպքում Քարտապանի տրամադրած հեռախոսահամարին ուղարկված SMS-ները Քարտապանին Բանկից անկախ հանգամանքներով չհասնելու և դրա հետևանքով Քարտապանի կրած վնասների կամ ունեցած կորուստների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:

Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցում (ինտերնետ) 3D Security անվտանգության համակարգ ունեցող կայքերի միջոցով գործարք կատարելու անհնարինության դեպքում, եթե Քարտապանը չի դիմել Բանկ կարճ հաղորդագրության ծառայությունն (SMS) ակտիվացնելու համար, կամ դիմել է սակայն տրամադրել է ոչ վավեր հեռախոսահամար, կամ այդ ծառայությունն ակտիվացված է, սակայն կարճ հաղորդագրության ուղարկման պահին հեռախոսահամարը գտնվում է անհասանելի վիճակում կամ եթե կարճ հաղորդագրությունը Քարտապանին չի հասել երրորդ անձի գործողության կամ անգործության պատճառով կամ Բանկից չկախված որևէ այլ հանգամանքի պատճառով:

Քարտով իրականացված գործարքների վերաբերյալ առարկություններ կամ անհամաձայնություն ունենալու դեպքում Քարտապանը կարող է Բանկի կողմից սահմանված ձևով Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ ոչ ուշ, քան քաղվածքի ստացման ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել բողոքարկվող գործարքի հետ կապված փաստաթղթերը և Բանկի պահանջով՝ այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր:

Առևտրի/սպասարկման կետում կատարված գործարքի չեղարկումից հետո Քարտապանը կարող է Բանկներկայացնել բողոքարկման հայտ, եթե չեղարկված գործարքի գումարը առևտրի/սպասարկման կետի կողմիցչի վերադարձվել տվյալ առևտրի/սպասարկման կետի կողմից սահմանված ժամկետում կամ հետևյալ ժամկետում՝

  • ՀՀ տարածքում կատարված գործարքների համար՝ չեղարկման օրվանից 10 օր,
  • ՀՀ տարածքից դուրս կատարված գործարքների համար՝ 30 օր:

Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից քարտով կատարված գործարքների համար, սակայն պատրաստ է հնարավորության սահմաններում օժանդակել Քարտապանի կողմից ներկայացված խնդրի կարգավորմանը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում Քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:

Առևտրի/սպասարկման կետում իրականացված գործարքի բողոքարկումը չի հանդիսանում Բանկի նկատմամբբողոքի կամ բողոք-պահանջի ներկայացում, և Բանկի դերակատարումը սահմանափակվում էհամապատասխան խնդրի կարգավորմանը միջնորդությամբ և օժանդակությամբ:

Բողոքարկման հայտի պատասխանը Բանկը Քարտապանին տրամադրում է հետևյալ ժամկետներում.

  • ArCa վճարահաշվարկային համակարգում կատարված գործարքների դեպքում՝ հայտի ստացման օրվանից 40 (քառասուն) օրվա ընթացքում,
  • միջազգային վճարահաշվարկային համակարգերում կատարված գործարքների դեպքում՝ հայտի ստացման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում,
  • Բանկի բանկոմատներով կատարված կանխիկ գումարի մուտքագրման կամ ելքագրման գործարքների բողոքարկման դեպքում (եթե բանկոմատը չի տրամադրել կանխիկ գումարը, սակայն այն նվազեցվել է քարտային հաշվից, կամ Քարտապանը մուտքագրել է կանխիկ գումար, սակայն քարտային մնացորդը չի ավելացել) հայտի ստացման օրվանից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

Քարտապանը կարող է ակտիվացնել USSD ծառայությունը դիմումի հիման վրա:

USSD ծառայությունյան միջոցով հաճախորդը ցանկացած պահին բջջային հեռախոսի միջոցով կարող է ստուգել իր քարտերի մնացորդները, ստանալ քաղվածք կամ անհրաժեշտության դեպքում բլոկավորել քարտը:

Քարտապանը կարող է ակտիվացնել 3D Secure Code անվտանգության համակարգը կամ հրաժարվել ակտիվացումից՝ այդ մասին կատարելով նշում դիմումի համապատասխան դաշտում:

Ինտերնետ միջավայրում քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով 3D Secure Code նշում ունեցող կայքերում գործարքներ կատարելու համար Քարտապանը պետք է մուտքագրի Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառը, որը Քարտապանը յուրաքանչյուր անգամ գործարք կատարելիս ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով: Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով SMS հաղորդագրություն չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

Առցանց ծառայություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ MasterCard վճարային համակարգի քարտի տրամադրման և սպասարկման հրապարակվող պայմանագիր

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում քարտ պատվիրելու համար իրավաբանական անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • տնօրենի անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ
  • քարտն օգտագործողի անձը հաստատող փաստաթուղթ

Քարտերի տրամադրման եվ սպասարկման սակագներ

N Քարտի տեսակ MC Gold
      Քարտի արժույթ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար/Եվրո/ ՌԴ Ռուբլի
1 Քարտի գործողության ժամկետ 3 տարի
2 Քարտի տրամադրում անվճար
3 Տարեկան սպասարկման վարձ 15,000 ՀՀ դրամ
4 Լրացուցիչ քարտի տրամադրում անվճար
5 Լրացուցիչ քարտի տարեկան սպասարկման վարձ 10,000 ՀՀ
6 Քարտի կամ քարտի PIN կոդի վերաթողարկում (կորստի, վնասման, հափշտակման դեպքում) 5,000 ՀՀ
7 Կանխիկի տրամադրում Արմսվիսբանկի կանխիկացման կետերում 0%
8 Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի կանխիկացման կետերում 0.7%
9 Կանխիկի տրամադրում ՀՀ տարածքից դուրս գտհվող բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում, ինչպես նաև ՎՏԲ Հայաստան Բանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում 1,5% նվազագույնը 2,000 ՀՀ դրամ
9 Քարտային հաշիվներից կատարվող փոխանցումներ այլ հաշիվներին (վարկային գծերով և օվերդրաֆտներով քարտերի դեպքում) 0,5%
10 Կանխիկի մուտքագրում Արքա համակարգի այլ բանկերի բանկոմատների միջոցով (Cash in) 0.7%
11 Գործարքներ առևտրի/սպասարմնակ կետերում անվճար
12 Կանխիկացման օրական սահմանաչափ պայմանագրային
13 Օրական կանխիկացման գործարքների քանակը 5
14 Մեկ կանխիկացման գործարքի սահմանաչափ 500,000 ՀՀ դրամ
15 Քարտի բլոկավորում անվճար
16 Քարտի ապաբլոկավորում 1,000 ՀՀ դրամ
17 Քարտի բլոկավորում և միջազգային STOP LIST-ում տեղադրում (բլոկավորումը գործում է երկու շաբաթվա ընթացքում)* 15,000 ՀՀ դրամ
18 Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար (բանկոմատների և վիրտուալ քարտի միջոցով) 0,3%
19 Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում մինչև 50,000 ՀՀ դրամ 30 ՀՀ դրամ 50,000 ՀՀ դրամ և ավելի անվճար
20 3D Secure համակարգով ինտերնետային գործարքներ կատարելու նպատակով SMS հաղորդագրության ուղարկում 30 ՀՀ դրամ
21 USSD ծառայության ակտիվացում և սպասարկում 30 ՀՀ դրամ
22 Քաղվածքի տրամադրում անվճար
23 Քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում** 3,000 ՀՀ դրամ
24 Քարտով կատարված գործարքների հետգանձման հայտ անվճար
25 Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս Համաձայն Բանկի կողմից հայտարարված ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների մնացորդների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքների
26 Քարտի առաքում
ա) ՀՀ տարածքում անվճար
բ) Արտերկիր Ըստ առաքման փաստացի ծախսի

*Քարտով առանց հավաստագրման գործառնությունների կասեցում ամբողջ աշխարհում

** Քարտը մեկ բանկային օրվա ընթացքում ստանալու համար պետք է դիմել մինչև ժամը 15:00

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում քարտ պատվիրելու համար ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • սոցիալական քարտ

Քարտային վարկային գծերի պայմաններ