Վարկային դիմումները քննարկելիս, վարկը հաստատող մարմինը հաշվի է առնում մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք անկախ հաճախորդի վարկունակության կամ վարկի ապահովվածության աստիճանից, կարող են հիմք հանդիսանալ վարկային հայտը մերժելու համար: Դրանցից են`
Օբյեկտիվ գործոններ
Հաճախորդի փորձը, հասույթները, եկամտաբերությունը, բանկային հաշիվների շրջանառությունը, միջին մնացորդը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը և այլն.
Սուբյեկտիվ գործոններ
Հաճախորդի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը բանկի քաղաքականությանը, հաճախորդի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:
Վարկերը տրամադրվում են համաձայն ուղենիշային/հիմնական պայմանների, որոնց սահմաններում որպես կանոն տրամադրվում են համապատասխան վարկատեսակները, սակայն յուրաքանչյուր կոնկրետ վարկային դիմումի դեպքում վարկը հաստատող մարմինը, հաշվի առնելով վերը նշված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները կարող է շեղվել նշված պայմաններից (ինչպես ի օգուտ, այնպես էլ ի վնաս հաճախորդի) կամ լրացուցիչ պայմաններ կամ պահանջներ ներկայացնել:
Հնարավոր բացասական հետևանքներ, այլ կարևոր տեղեկատվություն
Վարկային ծառայություններից օգտվելու արդյունքում հետագայում հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ստորև բերված տեղեկատվությանը, իսկ լրացուցիչ պարզաբանումների համար դիմել բանկի մասնագետներին:
- Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարը վերադարձվում է կամ համապատասխան արժույթով, կամ ՀՀ դրամով, իսկ մայր գումարների մարումները` համապատասխան արժույթով, ուստի՝
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
-Վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (վարկի կամ տոկոսների վճարման ժամկետանցում, վարկի ոչ նպատակային ծախսում, վարկ ստանալու նպատակով բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում, վարկային մոնիտորինգին/վերահսկողությանը խոչընդոտում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողությունները`
- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:
-ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
-ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
- Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկը
Տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակ
Ուղենիշային պայմաններ առ 20.01.2020
Ուղենիշային պայմաններ առ 08.05.2020