Հաճախորդի իրավունքները

Ֆիզիկական անձ հաճախորդը, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին *: Աշխատանքային ժամերն են Երկուշաբթի-ուրբաթ` 09:00-18:00, ընդմիջում` 13:00-14:00

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և « Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունները: Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները` գրավոր դիմելով Բանկ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ 09:30-17:00 Վ. Սարգսյան 10 հասցեով:

Տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար չի գանձվում միջնորդավճար, եթե տեղեկությունները տրամադրվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով, իսկ ֆաքսով կամ փոստով առաքելու դեպքում գանձվում է միջնորդավճար ըստ Բանկում գործող սակագների:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր, որով Բանկը հրաժարվել է դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի այն որոշումները, որոնցով բավարարված գույքային պահանջի չափը չի գերազանցում 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև՝ այն որոշումները, որոնցով բավարարված է ոչ գույքային բնույթի պահանջ։

   Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար դիմեք մեզ.


Գտնվելու վայրը՝    ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10

Հեռ.՝    (+374 60) 757-000, (+374 11) 757-000

Էլ. հասցե՝    [email protected]

Ֆաքս՝    (+374 10) 58-24-21, 54-06-75

Կայք`    www.armswissbank.am, www.armswissbank.com

Հաճախորդների բողոք-պահանջների եվ դիմումների քննարկման ընթացակարգ

* Բանկը պատասխանատվություն չի կրում սույն ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվության մեջ, նյութերում, հրապարակումներում և այլ հաղորդագրություններում առկա սխալների համար: Բանկը պատասխանատվություն չի կրում սույն ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվության, նյութերի, հրապարակումների և այլ հաղորդագրությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների և (կամ) կատարված գործողությունների (անգործության) համար: