ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԵՆԱՑՄԱՆ 07.10.2020
ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԵՆԱՑՄԱՆ

Հայրենիքի շենացման և պաշտպանության գործում յուրաքանչյուրն ունի իր սուրբ պարտականությունը:

Այսօր, առավել քան երբևէ հազարամյակների պատմություն, հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգություն ունեցող մեր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԱՐԱՄՅԱՆՑ» ԳԻՐՔԸ 17.09.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԱՐԱՄՅԱՆՑ» ԳԻՐՔԸ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Բանկի 15-ամյակի հոբելյանի կապակցությամբ իրականացվող հովանավորության շրջանակներում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ֆինանսավորել է մեծագույն բարեգործ և գործարար Միքայել Արամյանցի մասին պատմող «Արամյանց» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի հեղինակը Կարեն Օհանջն է, ով գրել է բնագիրը ռուսերեն տարբերակով: Հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի խմբագրությամբ և թարգմանությամբ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ և ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ 14.09.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ և ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին, հանդես գալով սեփական հերթական նախաձեռնությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 48 ռադիոգիդ և 30 աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարանին, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ և ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ՆՎԻՐԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 07.09.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ և ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ՆՎԻՐԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կարևորում է որակյալ դպրոցական կրթության դերը պետության և տնտեսության զարգազման գործում, հատկապես՝ ամբողջ աշխարհում տիրող անորոշ համաճարակային իրավիճակում, որը կարող է ստիպել նորից անցում կատարել հեռավար ուսուցման համակարգին:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը 12.06.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը

Հունիսի 11-ին տեղի ունեցավ Ընթերցանության ստեղծագործական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը։ Գրքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը մեծացնելու, դպրոցականների առօրյան հարստացնելու նպատակով կազմակերպված մրցույթն իրականացրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ: Արմսվիսբանկը հանդես է եկել, որպես մրցույթի հովանավոր:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ 01.06.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 28-ին, հանդես գալով սեփական հերթական նախաձեռնությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 24 հատ աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան վեց լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։ Նվիրատվության արարողությանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ և ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ 25.05.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ և ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 23-ին ԱՐՄՍՎԻՍ-ԲԱՆԿ-ը 24 հատ աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին, որտեղ տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ հնարավորություն են ունենում ծանոթանալ մեր ազգային պատմամշակութային արժեքներին: Աուդիոգիդերի օգտագործումը թույլ է տալիս այցելուին ինքնուրույն մի քանի լեզուներով ծանոթանալ թանգարանի ներկայացված պատմամշակութային արժեքների պատմությանը: Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԿՈՎԿԱՍԻ ԱՐՔԱՆ» ԳԻՐՔԸ 23.05.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԿՈՎԿԱՍԻ ԱՐՔԱՆ» ԳԻՐՔԸ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 15-ամյակի հոբելյանի կապակցությամբ իրականացվող հովանավորության շրջանակներում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ֆինանսավորել է մեծագույն բարեգործ և գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի մասին «Կովկասի արքան» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի հեղինակն Արմեն Գասպարյանն է, ով գրել է բնագիրը ռուսերեն տարբերակով: Հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի խմբագրությամբ և թարգմանությամբ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ 20.05.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 19-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 72 հատ ռադիոգիդ սարքեր նվիրաբերեց Մաշտոցյան Մատենադարանին, որտեղ տարեկան այցելում են տասնյակ հազարավոր այցելուներ: Մատենադարանում ռադիոգիդերի կիրառումը հնարավորություն կտա ապահովել միաժամանակ այցելուների տարբեր խմբերին ձեռագրերի որակյալ ներկայացումը: Ռադիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Բանկի ցուցաբերած նախաձեռնությունը թույլ է տալիս պատմական արժեքների ներկայացումն իրականացնել նոր տեխնոլոգիաներով։



ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 27.12.2019
ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ավանդույթի համաձայն, Ամանորի նախաշեմին Արմսվիսբանկը և Բանկի աշխատակիցներն Ամանորյա տոն պարգևեցին Շիրակի մարզի սահմանամերձ Հայկաձոր և Գառնառիճ գյուղերի 93 երեխաներին՝ ի կատար ածելով նրանց նամակներում նշված բոլոր ցանկությունները:




1 2 3 4