×
Հետադարձ զանգ
(+374) 60-757000, 11-757000
Հետադարձ զանգ
Հաճախորդի սպասարկման պորտալ
Menu
Մեր մասին
Բանկի առաքելությունը
Կորպորատիվ կառավարում
Նշանակալից մասնակիցներ
Ղեկավար անձինք
Բանկի տվյալները
Կարգավորում
Բաժնետերեր և ներդրողներ
Կարիերա
Գործընկերներ
Կորպորատիվ հաճախորդներ
Հիմնական ծառայություններ
Հաշիվներ
Վճարումներ
Ավանդներ
Քարտեր
Ապահովագրություն
Արտարժույթով և ոսկով գործառնություններ
Անհատական պահախցիկներ
Էսքրոու հաշիվներ
Վարկեր
Ընդհանուր տեղեկատվություն
Բիզնեսի զարգացման նպատակով տրամադրվող վարկեր
Առևտրի ֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկեր
Գյուղատնտեսության զարգացման նպատակով տրամադրվող վարկեր
Հաշվի վարկավորում
Նախագծային ֆինանսավորում
Բանկային երաշխիքներ
Ֆինանսավորման այլընտրանքային գործիքներ
Տեղական ֆակտորինգ
Միջազգային ֆակտորինգ
Առևտրի ֆինանսավորման գործիքներ
Ներդրումային ծառայություններ
Արժեթղթերով գործառնություններ
Արժեթղթերի թողարկումներ
Պահառություն և ռեեստրավարում
Հեջավորում
Ներդրումային գործիքների հնարավոր ռիսկեր
Առցանց ծառայություններ
Բանկ-Հաճախորդ
Ինտերնետ բանկ
Մոբայլ բանկ
SMS-ինֆո
Անհատների համար
Հիմնական ծառայություններ
Հաշիվներ
Վճարումներ
Ավանդներ
Քարտեր
Ապահովագրություն
Անհատական պահախցիկներ
Էսքրոու հաշիվներ
Արտարժույթով և ոսկով գործառնություններ
Վարկեր
Ընդհանուր տեղեկատվություն
Հիփոթեքային վարկեր
Սպառողական վարկեր
Բանկի հետ համագործակցող կառուցապատողներ
Ներդրումային ծառայություններ
Արժեթղթերով գործառնություններ
Պահառություն
Ներդրումային կուտակային գործիք
Ներդրումային գործիքներ
Ներդրումային գործիքների հնարավոր ռիսկեր
Առցանց ծառայություններ
Բանկ-Հաճախորդ
Ինտերնետ բանկ
Մոբայլ բանկ
SMS-ինֆո
Ֆինանսական միջնորդներ
Հիմնական ծառայություններ
Հաշիվներ
Վճարումներ
Ներդրումային ծառայություններ
Արժեթղթերով գործառնություններ
Արժեթղթերի թողարկումներ
Ներդրումային գործիքներ
Ներդրումային գործիքների հնարավոր ռիսկեր
Առցանց ծառայություններ
Բանկ-Հաճախորդ
Ինտերնետ բանկ
Մոբայլ բանկ
SMS-ինֆո
Շուկաներ
ՀՀ ֆինանսական շուկա
Միջազգային ֆինանսական շուկաներ
Կանաչ նախագծեր
Առցանց ծառայություններ
Ինտերնետ Բանկ
Իրադարձություններ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՄԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ. ԿԱՐԵՆ ՏՈՒՐՅԱՆԻ BANKS.AM ԿԱՅՔԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
14.04.2017
Banks.am
-ը զրուցել է Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ, Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանի հետ:
- Պրն Տուրյան, որքանո՞վ է ակտիվ Հայաստանի արժեթղթերի շուկան: Գրավի՞չ են արդյոք շուկայում առկա ներդրումային գործիքները Հայաստանի եւ դրսի ներդրողների համար:
- Հայաստանի արժեթղթերի շուկայում ներկայում նկատվում է որոշակի ակտիվացում՝ պայմանավորված բանկային համակարգում դրամային իրացվելիության ավելցուկով, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի եւ պետական պարտատոմսերի եկամտաբերությունների նվազմամբ: Իր ազդեցությունը նաեւ ունեցել է պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխման արդյունքում բանկերի կողմից արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկումը, ինչը ներդրողներին նոր հնարավորություններ է ընձեռում: Ցավոք, այս ամենը վերաբերում է հիմնականում պարտատոմսերի շուկային:
Հաշվի առնելով զարգացած երկրների ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ցածր, որոշ դեպքերում՝ բացասական մակարդակը, մեզ մոտ արտարժույթով պարտատոմսերի թողարկումը եւ վերջիններիս գրավիչ դրույքները հանգեցնում են արտասահմանից ներդրողների մուտքին հայաստանյան շուկա: Նշված դինամիկայի պահպանման դեպքում դա կարող է բերել մեր շուկայում արտարժութային, մասնավորապես՝ դոլարով արտահայտված, գործիքների տոկոսադրույքների նվազմանը, որն իր հերթին կնպաստի վարկային ռեսուրսների մատչելիությանը:
- Սովորաբար ներդրումային ծառայությունները՝ կախված հաճախորդներից, ունենում են առանձնահատկություններ: Ի՞նչ մոտեցումներ է կիրառում Արմսվիսբանկը՝ հաճախորդների պահանջմունքներին առավելագույնս համապատասխանելու համար:
- Արմսվիսբանկն իր հաճախորդներին առաջարկում է ներդրումային ծառայությունների բավական լայն տեսականի: Ընդ որում, ստանդարտ բանկային ներդրումային պրոդուկտներից բացի՝ առաջարկում ենք բրոքերային, արժեթղթերի թողարկման, մարքեթմեյքինգի, պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումներին մասնակցության, ռեպո, սվոպ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն գործարքների կնքման ծառայություններ:
Բրոքերային ծառայությունների փաթեթը ներառում է նաեւ արտերկրյա շուկաներում տերմինալների օգնությամբ գործարքների կնքման եւ մարժինալ (ֆինանսական լծակի օգնությամբ) գործարքների հնարավորությունը:
Ընդ որում, ներդրումային ծառայությունները հարմարեցվում են կոնկրետ հաճախորդի պահանջներին, ինչը թույլ է տալիս անհատական մոտեցում կիրառել յուրաքանչյուրի համար:
- Ո՞վքեր են բանկի ներդրումային ծառայությունների հիմնական սպառողները: Որո՞նք են առավել պահանջված պրոդուկտները:
- Բանկի ներդրումային ծառայություններից օգտվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք, այդ թվում՝ այլ ֆինանսավարկային կազմակերպություններ, կամ, ինչպես ընդունված է վերջիններիս կոչել՝ ֆինանսական միջնորդներ: Ներկայում առավել պահանջված ներդրումային պրոդուկտները, իհարկե, պետական պարտատոմսերն են: Ի դեպ, հարկ է նշել, որ վերջին տարիներին բավական ակտիվացել են այս պարտատոմսերում ներդրումներ կատարելու ցանկություն հայտնող ֆիզիկական անձիք, ինչը բավական ոգեւորիչ է արժեթղթերի շուկայի նկատմամբ հետաքրքրության մեծացման տեսանկյունից:
Կորպորատիվ արժեթղթերի շուկայում վերջին ժամանակներս նկատվող աշխուժացման արդյունքում բանկն ակտիվ համագործակցում է թողարկող կազմակերպությունների հետ՝ ինչպես նրանց արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման, այնպես էլ բորսայական ցուցակումից հետո մարքեթմեյքերության ծառայությունների մատուցման գծով:
Հաճախորդները շարունակում են օգտվել նաեւ արժեթղթերի միջազգային շուկաներում շրջանառվող բաժնետոմսերում, պարտատոմսերում եւ դեպոզիտար ստացականներում ներդրումներ կատարելու՝ բանկի առաջարկած հնարավորություններից: Բավական մեծ պահանջարկ են վայելում նաեւ ներմուծվող ոսկյա եւ արծաթե բանկային ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաեւ մետաղական հաշիվներում ներդրումները:
Միջազգային արտարժութային շուկայում վերջին ժամանակներում նկատվող տատանողականության ավելացմանը զուգահեռ՝ շատ տնտեսվարողների մոտ ի հայտ է եկել արտարժութային ռիսկերից ապահովագրվելու օրեցօր աճող պահանջարկը, որի արդյունքում ներկայում բանկի մի շարք հաճախորդներ սկսել են օգտվել արտարժութային սվոփ, ֆորվարդ եւ ֆյուչերսային գործիքներից, այդ թվում՝ միջազգային շուկաներում:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խոչընդոտում ածանցյալ արժեթղթերի տարածմանը Հայաստանում:
- Արմսվիսբանկը բանկային համակարգում թերեւս առաջինն էր, որը 2007-ից ի վեր իր հաճախորդներին առաջարկում է ներդրումներ կատարել ածանցյալ արժեթղթերում՝ իր իսկ ինտերնետային կայքէջում տեղադրելով արտարժութային ֆորվարդ եւ սվոփ գործիքների օրական գնանշումները:
Մեծ ուրախությամբ կարող ենք փաստել, որ վերջին ժամանակներս հաճախորդների կողմից նկատվում է այս գործիքների նկատմամբ հետաքրքրության աճ, որը բերել է բանկի հետ կնքված ածանցյալ գործառնությունների ծավալների ավելացման: Իմ կարծիքով, սակայն, մեր երկրում դեռ կա ածանցյալ գործիքների վերաբերյալ գիտելիքների եւ տեղեկատվության մեծ բաց, որը թույլ չի տալիս պոտենցիալ ներդրողներին վստահորեն ներգրավվել այս գործառնություններում:
Կարեն Տուրյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Բոլոր իրադարձությունները
Թարմացվել է:
28.02.2020. 15:08