Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՎԶԵԲ-Ի «2019Թ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՎԶԵԲ-Ի «2019Թ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

05.06.2020

ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) շրջանակում իրականացվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության արդյունքներով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն երկրորդ տարին շարունակ արժանանում է «2019թ-ի Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին:

Այս մրցանակը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Բանկի Առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած արդյունավետ ու տարեցտարի զարգացող գործունեության մասին: Ներկայումս Բանկն ունի ՎԶԵԲ-ի կողմից հաստատված 22 մլն ԱՄՆ դոլար Առևտրի ֆինանսավորման սահմանաչափ:

Հարկ է նշել, որ Բանկը նախորդ տարի ՎԶԵԲ-ի հետ բազմակողմանի և արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել է ևս 3 մրցանակ, մասնավորապես՝

  • Սարաևոյում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ժողովում Բանկը արժանացել է «2018թ-ի Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին,
  • Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալելու արդյունքում Բանկն արժանացել է մրցանակի՝ «Փոփոխության գործակալ» անվանակարգում՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,
  • Բանկի և ՎԶԵԲ-ի միջև 2018թ-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակներում 6,6 մլրդ ՀՀ դրամի (13.5մլն դոլար) ռեպո գործարքների իրականացման համար Ֆրոնթքլիըր (Frontclear) ընկերության կողմից Բանկն աժանացել է հատուկ մրցանակի:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից: Համագործակցությունն ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առևտրի ֆինանսավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով:


Բոլոր իրադարձությունները