Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ (COP 28)

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ (COP 28)

06.12.2023

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի Զարգացման Դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը սույն թվականի դեկտեմբերի 3-8-ը ՀՀ պատվիրակության հետ մասնակցում է ԱՄԷ-ում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին։

Այս համաժողովը տարվա ընթացքում կայացած կարևորագույն միջոցառումներից է, որտեղ որոշումներ են կայացվում կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման համար։

«Կանաչ» և «Կայուն» ֆինանսական ծառայությունների տրամադրումը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի առաջնահերթություններից է և Բանկը մշտապես հետևում է միջազգային լավագույն փորձին այն ՀՀ-ում տեղայնացնելու նպատակով։


Բոլոր իրադարձությունները