Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն միանում է «Partnership for Carbon Accounting Financials»-ին

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն միանում է «Partnership for Carbon Accounting Financials»-ին

29.01.2024

Կայուն ֆինանսավորումը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի համար ռազմավարական ուղղություն է: Բանկը առանձնապես կարևորում է կայուն և շրջակա միջավայրի համար անվնաս ներդրումների ֆինանսավորումը: Շատ կարևոր է համախոհ կառույցների մաս լինել և շահագրգիռ կողմերին ներկայացնել վստահելի ու միջազգայնորեն ստանդարտացված հաշվետվություններ: Հետևաբար, մենք այժմ միանում ենք Partnership for Carbon Accounting Financials (PCAF)-ին:

PCAF-ը ֆինանսական հաստատությունների միջև համագործակցություն է ամբողջ աշխարհում: Այն հնարավորություն է տալիս գնահատել և բացահայտել ածխաթթու գազի արտանետումների ծավալը, որոնք առաջացել կամ կրճատվել են ֆինանսավորված վարկերի և ներդրումների միջոցով: Այժմ այս կառույցին անդամակցում են ավելի քան 440 ֆինանսական ընկերություններ ամբողջ աշխարհում և այս աշխարհագրությունը արագորեն ընդլայնվում է Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

PCAF-ի միջոցով անդամակցող կառույցները հնարավորություն ունեն մշակել և ներդնել միջազգային լավագույն փորձին համապատասխան ընթացկարգեր` իրենց գործունեության արդյուքնում շրջակա միջավայր արտանետվող կամ հակառակը, կրճատվող, ածխաթթու գազի ծավալների հաշվարկման և հաշվառման համար: Սա լավ հնարավորություն է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի համար` հաշվի առնելով ՀՀ-ում կայուն ֆինանսավորման ոլորտում առաջատար ֆինանսական կառույցներից մեկը դառնալու Բանկի ռազմավարությունը:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը առաջինն է ՀՀ-ում, որ անդամակցում է այս միջազգային կառույցին: Հաշվի առնելով Բնապահպանական և Սոցիալական ռիսկերի կառավարման ուղղությամբ Բանկի կողմից իրականացվող ակտիվ աշխատանքները, այս կառույցին անդամակցելը մեկ քայլ առաջ է միջազգային չափանիշներին համապատասխան հաշվառում իրականացնելու և թափանցիկ հաշվետվություններ ներկայացնելու համար» - ասում է գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը։

###

Տեղեկությունների համար կապվել:

Նարինե Սիմոնյան, Շուկայագետ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ, Email: [email protected]

կամ

Անժելիկա Աֆանաֆոր, Գործադիր Տնօրեն, PCAF , Email: [email protected]

***

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի մասին

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ի հոկտեմբերի 7-ին ՀՀ-ում, Շվեյցարիայում ազդեցիկ գործարար Վարդան Սիրմակեսի կողմից, ով շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր Ուոթլենդ» ժամացույցների ընկերության հիմնադիրն է և մինչ օրս հանդիսանում է Բանկի վերջնական շահառու սեփականատերը:

Բացի ավանդական բանկային ծառայություններից, ինչպիսիք են վարկերը, ավանդները, քարտային գործարքները, տեղական և միջազգային վճարումները, Բանկն առաջարկում է նաև այլընտրանքային ֆինանսավորման ծառայություններ, առևտրի ֆինանսավորման գործիքներ (ֆակտորինգ, գնման պատվերի ֆինանսավորում, արտահանման ֆինանսավորում, ներմուծման ֆինանսավորում, ակրեդիտիվներ, երաշխիքներ և այլն), ներդրումային ծառայություններ, էսքրոու և ոսկով հաշիվների բացում, ինչպես նաև ածանցյալ գործիքների հետ գործարքներ և այլ ծառայություններ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հանձնառու է տնտեսական արժեք ստեղծել պատասխանատու մոտեցումներով և նպաստել ՀՀ կայուն զարգացմանը:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» անունը արդեն շուրջ 20 տարի ասոցացվում է նորարար, հաճախորդամետ և անհատական մոտեցումներով ֆինանսական ծառայությունների հետ:

***

Partnership for Carbon Accounting Financials (PCAF)–ի մասին

The Partnership for Carbon Accounting Financials (PCAF) հիմնադրվել է 2019 թվականի սեպտեմբերին: Ներկայումս ավելի քան 450 ֆինանսական հաստատություններ բաժանորդագրվել են PCAF-ի նախաձեռնությանը: PCAF-ի մասնակիցները աշխատում են՝ համատեղ զարգացնելու ածխաթթու գազի արտանետումների հաշվառման և հաշվետվությունների համաշխարհային չափանիշները ֆինանսական արդյունաբերության համար, որը հնարավորություն կտա չափելու և բացահայտելու տրամադրված վարկերի և ներդրումների արդյունքում ածխաթթու գազի արտանետումները:

Այսպիսով PCAF-ի մասնակիցները կարևոր քայլ են կատարում կլիմայի հետ կապված ռիսկերը գնահատելու, Փարիզի կլիմայի համաձայնագրին համապատասխան թիրախներ սահմանելու և մեր հասարակության կողմից ածխաթթու գազի արտանետումների նվազեցման արդյունավետ ռազմավարություն մշակելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար` carbonaccountingfinancials.com


Բոլոր իրադարձությունները