Նորություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

29.06.2007
Հունիսի 29-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում առաջին անգամ ստորագրվեց արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխում կազմակերպելու վերաբերյալ պայմանագիր, որով տեղաբաշխող խմբի անդամները` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն` որպես գլխավոր տեղաբաշխող, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն և «Ֆյուչեր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն ձեռք բերեցին համաձայնություն` կազմակերպել «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի կողմից թողարկված 50 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 7 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխումը: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 350 մլն ՀՀ դրամ: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Կապիտալ» շաբաթաթերթի` հուլիսի 3-ին լույս տեսած համարում տպագրված հոդվածից:

Բոլոր Նորությունները

Ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված էլեկտոնային հայտը:

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու
Պարտադիր դաշտերը նշված են*

   Գումարը և արժույթը *  Վարկի օգտագործման նպատակը * 
Մուտքագրեք կոդը:



Մեր մասնագետները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ` ծրագրի մանրամասն ներկայացման, լրացուցիչ տվյալների ճշտման և հայտին հետագա ընթացք տալու նպատակով: 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վարկավորման դեպարտամենտ 060-757-000 (ներքին 154,161,136, 218)