Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ AMSWISB2BER4 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

30.05.2019

Սիրով տեղակացնում ենք, որ 2019թ. մայիսի 29-ին, տեղաբաշխվել է սույն թվականի մայիսի 2-ից մեկնարկած «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված AMSWISB2BER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ամբողջ ծավալը:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

Թողարկված պարտատոմսերը ձեռք են բերվել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ այդ թվում նաև ՀՀ առևտրային բանկերի կողմից:

Թողարկված պարտատոմսերի ազդագրով սահմանված կարգով հրապարակային տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալն ամբողջությամբ վաճառվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից /մայիսի 30-ից/ հետո մեկ շաբաթվա ընթացքում Բանկը դիմելու է Բորսա` պարտատոմսերի շրջանառությունը կարգավորվող շուկայում ապահովելու նպատակով, որից հետո արդեն շուկա ստեղծողի կողմից իրականացվելու է վերոնշյալ պարտատոմսերի երկկողմանի գնանշումը:


Բոլոր Նորությունները