Նորություններ

ՀՀ ԿԲ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ

18.05.2020

Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 15.05.2020թ. N 1/259Ա որոշմամբ գրանցվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի 03.03.2020թ. N 09-2020 որոշմամբ թողարկվող պարտատոմսերի ծրագրային ազդագիրը ներքոնշյալ պայմաններով.

10,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 50 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 5 տարի շրջանառության ժամկետով,

10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, տարեկան 6.0% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 6 տարի շրջանառության ժամկետով,

10,000,000 եվրո ընդհանուր անվանական ծավալով, 100 եվրո անվանական արժեքով, տարեկան 3.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 5 տարի շրջանառության ժամկետով:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի տեխաբաշխումը տեղի է ունենալու Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ տեղաբաշխման հարթակում, ստանդարտ փակ աճուրդի միջոցով:

ԱՄՆ դոլարով և Եվրոյով արտահայտված պարտատոմսերը տեղաբաշխվելու են բաժանորդագրության միջոցով:

Տեղաբաշխման այլ մանրամասները ենթակա են հրապարակման Ազդագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


Բոլոր Նորությունները